ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Գիշեր, փողոց, լապտեր, դեղատուն. անփոփոխ շրջապտույտի փիլիսոփայությունը

Գիշեր, փողոց, լապտեր, դեղատուն. անփոփոխ շրջապտույտի փիլիսոփայությունը
28.11.2026 | 20:40

Գիշերվա ժամը երեքն է։ Փողոցը դատարկ է, լապտերն այնպես է լուսավորում, կարծես խնայելիս լինի էլեկտրաէներգիան, իսկ դեղատան ապակու հետևում քնկոտ դեղագործը վերադասավորում է փաթեթավորված դեղահաբերը։ Կատարյալ տեսարան՝ գոյության անիմաստությունը գիտակցելու համար։
Կապրես ևս քսանհինգ տարի, թե ոչ՝ այս դեղատան աշխատանքային գրաֆիկն ու քո անքնության ժամերը կմնան անփոփոխ։ Ոչ մի հրաշք տեղի չի ունենա։
Իսկ եթե նույնիսկ ռեինկարնացիա (վերամարմնավորում) գոյություն ունի, ապա հաջորդ կյանքում էլ գիշերով դուրս կգաս ասկորբինաթթու գնելու, կնայես ջրանցքի սառը ջրին, ու հայացքդ կրկին կհանդիպի նույն լապտերին։
Գիշեր, փողոց, լապտեր, դեղատուն,
Անիմաստ ու աղոտ լույս։
Ապրիր թեկուզ ևս քառորդ դար՝
Ամեն ինչ նույնը կլինի։ Ելք չկա։
Կմեռնես՝ նորից կսկսես սկզբից,
Եվ ամեն ինչ կկրկնվի, ինչպես առաջ.
Գիշեր, ջրանցքի սառցե ալիքներ,
Դեղատուն, փողոց, լապտեր։

ՄԻՔԱՅԵԼ

Միշել Կլեմանսո

25.11.2026 թ.
Դիտվել է՝ 99

Մեկնաբանություններ