«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունն ու հարավկովկասյան հնարավոր զարգացումները

Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունն ու հարավկովկասյան հնարավոր զարգացումները
01.04.2025 | 16:35

Ադրբեջանի կողմից պարբերական սադրանքները նպատակ ունեն պահել սահմանային լարվածությունը, որպեսզի հարմար առիթի դեպքում հարձակվեն։

Հարմար առիթը, իմ կարծիքով, Ադրբեջանի և Թուրքիայի համար կլինի Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակումը, որը կարող է սկսվել առաջիկա օրերին։

Եթե լինի այդ պատերազմը, ապա Ադրբեջանը կօգտվի առիթից' փորձելով մի կողմից մտնել Սյունիք ու Գեղարքունիք, մյուս կողմից Իրանի հյուսիսի համար երկրորդ ճակատ բացել։

Ահա թե ինչու է Իրանը ակտիվ շփումներ իրականացնում Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ, բանակցում, հեռախոսազրույցներ ունենում։

Իրան-ԱՄՆ-Իսրայել, Ռուսաստան-Ուկրաինա և Հայաստան-Ադրբեջան հակամարտությունները սերտ փոխկապակցված են։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2936

Մեկնաբանություններ