«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Գրագետ կառավարման դեպքում մենք կարող ենք հրաշքներ գործել, այդ թվում նաև՝ ֆուտբոլում

Գրագետ կառավարման դեպքում մենք կարող ենք հրաշքներ գործել, այդ թվում նաև՝ ֆուտբոլում
26.03.2025 | 08:27

Ֆուտբոլային անհաջողության ֆոնին հին երգն է ակտիվանում, թե հայերից ի՞նչ ֆուտբոլ խաղացող, գնացեք ըմբշամարտով ու ծանրամարտով զբաղվեք։

Այո, մեզ մոտ ինդիվիդուալիզմի մակարդակը ավելի բարձր է, քան ուրիշների մոտ, բայց սա ընդհանրապես չի նշանակում, թե մենք ի վիճակի չենք թիմային խաղի։ Սա նշանակում է, որ մենեջմենթի մակարդակը պետք է ավելի բարձր լինի, քան ինքնակազմակերպմանն ավելի հակված մարդկանցից կազմված թիմերում է։

Հայտնի փաստ է՝ երբ ղեկավարը կարողանում է ինդիվիդուալիստներից կերտել թիմ, այդպիսի թիմերը բեկումնային են լինում։

Մեր ազգի մեջ շատ մեծ էներգիա է պարփակված։ Սա պաթոս չէ, այլ նախադեպերով ապացուցված փաստ։ 20-րդ դարի 60-70-ականներին մեր փոքր երկիրը իր գիտական և մշակութային պոտենցիալով համադրելի էր այնպիսի եվրոպական գերտերությունների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան ու Իտալիան։

Հեչ պատահական չէր, որ նույն ժամանակահատվածում մենք գրանցում էինք նաև աննախադեպ ֆուտբոլային հաջողություններ։

Շվեյցարացիներն ու բելգիացիները կարող են իրենց թույլ տալ ունենալ անգրագետ և ոչ կոմպետենտ կառավարություն, իսկ մեր դեպքում դա պարզապես մահացու է։ Եվ ընդհակառակը, գրագետ կառավարման դեպքում մենք կարող ենք հրաշքներ գործել, այդ թվում նաև՝ ֆուտբոլում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ