Ոչ թե անկախության օրն է սեպտեմբերի 21-ը, այլ անկախության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ օրն է:
1991-ը մեր պետականության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ հանգրվանն է։
Հայ ժողովրդի անկախ պետականության իրավունքի ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ օրն է...
Անկախությունը սեփական ճակատագիրը սեփական կամքով որոշելու իրավունք է, այդ որոշումն ինքնուրույն իրականացնելու կարողություն և դրա հետևանքների համար պատասխանատվություն...
Այսօր ո´չ անկախության տոն է, ո´չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարելու օր է...
Ի՞նչը շնորհավորեմ։
Մեր աշխարհաքաղաքական անգրագիտությո՞ւնը։
Մենք աշխարհը բաժանում ենք «մերոնց» ու «ձերոնց»։
Աշխարհը բաժանում է շահերի ու հնարավորությունների...
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...