ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ոչ միայն մենք էինք հիացած ընտրություններով»

«Ոչ միայն մենք էինք հիացած ընտրություններով»
19.07.2012 | 20:58

Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին Լեռնային Ղարաբաղ է մեկնել ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը: Պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրություններն Արցախում անցել են շատ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում, հայաստանյան պատվիրակությունը եղել է մի շարք ընտրատեղամասերում:

«Ոչ միայն մենք էինք հիացած ընտրություններով: Մենք զրուցել ենք նաև Եվրոպայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից ժամանած դիտորդների հետ, որոնք արձանագրեցին, որ Արցախում ընթացել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ` շատ կարգապահ ու հանգիստ մթնոլոտում: Խոսել ենք նախագահի թեկնածուների վստահված անձանց հետ, ամեն ինչ անցել է շատ լավ»,- նշեց Կարինե Աճեմյանը` ընդգծելով նաև քվեարկությանն ընտրողների ակտիվ մասնակցությունը: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանից մեկնած պատգամավորական խումբն այցելել է ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտի ընտրատեղամասեր, այլև եղել է ԼՂՀ տարբեր շրջաններում: Կարինե Աճեմյանն իր գործընկերներ Էդուարդ Շարմազանովի, Խաչատուր Քոքոբելյանի և Հրանտ Բագրատյանի հետ դիտորդական առաքելություն է իրականացրել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում տեղակայված ընտրատեղամասերում:
Նա տեղեկացրեց նաև, որ հուլիսի 20-ի առավոտյան հրավիրելու են ասուլիս և ներկայացնելու են իրենց դիտորդական առաքելության արդյունքները:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ