Ինձ համար ազատության բացարձակ դրսևորումն էն ա, երբ օտար քաղաքում դուրս ես գալիս փողոց, քեզ ոչ ոք ոչ ճանաչում ա, ոչ նկատում, ու սկսում ես հետևել մարդկանց։ Դրանից ավելի հետաքրքիր կինո չկա...
Բոցավառ ամառվա շոգերում հոգեմաշ
աշունը՝ անշշուկ, անտրտունջ տարածվում,
հանդիպում՝ ժպտում է, սիրալիր շուլալվում,
խայթում է, համբուրում՝ մեր մահն է երազում...
Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր...