Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Թողեցի

   Թողեցի
11.09.2023 | 23:02

Մի հայրենիք թողեցի

ջրերի մեջ։

Մյուսը՝ Սարից այն կողմ։

Մեկը՝ բախտի քմահաճույքին։

Այստեղ ապրելու համար

պիտի գրկես ժամանակը։

Ինչպե՞ս գրկես,

երբ ինքն ապառնի է,

իսկ դու՝ անցյալ։

Մարդ էլ

այսքան Հայրենիք ունենա

ու ոչ մի տեղ չապրի։

Առհասարակ

Չապրի։

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 5378

Մեկնաբանություններ