Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.12.2025 | 22:00
Փա՜ռք Քեզ, ներողամիտ Հայր,
որ օրը բացվեց Քո ողորմությամբ և անհատնում սիրով։
Փա՛ռք Քեզ, երկայնամիտ Հայր,
որ համբերում ես մեր տկարություններին
ևնորից հնարավորություն ես տալիս ուղղվելու։
Փա՛ռք Քեզ, անհիշաչար Հայր,
Որ չես հիշում անցյալի սայթաքումները և
կանչում ես մաքրված սրտով քայլելու Քո առջև։
Փա՛ռք Քեզ, բարերար Հայր ,
որ պատրաստել ես Քո օրհնությունները՝ տեսանելի և անտեսանելի։
Փա՛ռք Քեզ,
հոգիների և մարմինների Բժիշկ, որ բժշկում ես մեր հոգու և մարմնի ցավերը և
ամրացնում Քո շնորհով։
Քեզ Փա՜ռք և անդադար փառք այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ