Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Տա Աստված՝ կաթողիկոսը Սուրբ Գրքի այս Հրաման-պատվեր-կանոնը շուտափույթ իրականացնի

Տա Աստված՝ կաթողիկոսը Սուրբ Գրքի այս Հրաման-պատվեր-կանոնը շուտափույթ իրականացնի
24.12.2025 | 13:06

ՆԱԽ ՁԵԶԱՆԻՑ ԱՆՄԵՂԸ ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ ՆԵՏԻ,- ասաց Հիսուս շնացող կնոջը քարկոծելու ելածներին: Եվ սրանք, որ հայտնապես չէին շնացել, այդ բանի մեջ երբևէ չէին բռնվել, հանկարծ քարերը իրենց ձեռքից վար թափելով՝ շտապեցին հեռանալ: Քանի որ ամեն ինչ տեսնող և արդարացի դատաստանի բերող Աստծո առաջ էին, ՈՒմից ծածուկ ոչինչ չկա:

Նույնպես և այսօր, կաթողիկոսին կին ունեցած լինելու համար դատողներին է վերաբերվում. Ի՞նչ կլիներ նրանց հետ, երբ Հիսուս նրանց կողքին հայտնվելով նրանց թաքուն մեղքերը իրենց իսկ սրտի ու հոգու մեջ ի հայտ աներ Տերունի չափանիշով: Եվ թեպետ կարող էին ըստ Հին Կտակարանի պարծենալ, թե «Մենք հայտնապես շնության մեջ չենք բռնվել, չենք շնացել, կին էլ չունենք, մաքուր ենք երդման առաջ, սակայն արդյո՞ք լրացնում ենք Աստծո կատարելության չափանիշը, որ Գրքից մեջբերենք, այսպես է արտահայտված. և դատողներիցս պիտի պահանջվի. «Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն» (Մատթէոս, 5):

Այսինքն, անգամ մտովի գայթակղությունն է մարդուն դժոխք տանում, ապա ուր կմնա սնապարծորեն այլոց դատելը։ Ձեզանից-կամ մեզանից մեկը կլինի՞ որ կատարելության այս չափանիշը սրբորեն պահած ու խախտած չլինի, թեկուզ և՝ մտովի: Անկարելի է, քանի որ մարմնավոր է և մարմինն իր օրենքն ունի, որ հակառակ է հոգու օրենքին: Այդ բանի համար մեղքին հաղթող սրբերը մինչ ի մահ կուրծք էին ծեծում, պահքում ընկճում ու սպանում էին գայթակղությունը, դիմում էին խստականոն ճգնության: Այդ բանի համար է, որ ամենքս էլ Քրիստոսի ներմամբ, սուրբ Արյան քավությամբ ենք արդարանում: Իսկ երբ մեղավորներս ենք դատում այլոց, Աստված էլ պիտի մեր խստության համեմատ՝ մեզ դատի՝ ոչ թե ըստ հին օրենքի մարմնավոր փառքի պիտի դատի, այլ, ըստ Սուրբ Ավետարանի կատարելության, որով դատվեցին շնացող կնոջը քարկոծելու ելածները և քարերը թողած՝ փախան:

«Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է» (Հռոմէացիներին, 14):

Դուք ըստ հին օրենքի եք կաթողիկոսին դատում, Աստված սակայն մեզ բոլորիս դատում և դատելու է Նորով, ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ- ՊԱՀԱՆՋՈՎ: Որով եպիսկոպոսի կին ունենալը մահացու հանցանք չէ, այլ՝ քաջալերելի վարք։

Իսկ ըստ Հին Կտակարանի՝ թե Մովսեսը կին ուներ, թե Դավիթը, ում Հիսուս հայր անվանեց և թե Սողոմոն իմաստունը։

Գրիգոր սուրբ Լուսավորի՞չը կուսությամբ կաթողիկոս դարձավ, թե» սուրբ Սահակ Պարթեւը:

Օրենքների՞ց եք խոսում: Չե՞ք կարդացել, որ «Օրենքը շնորհի ստվերն է»: Եվ Աստված շնորհով ի զորու է իրեններին (եթե օրը յոթ անգամ էլ մեղքի մեջ ընկնեն՝ արդարցնել, և նրա մեջ ունեցած Իր Սերմով՝ կրկին վեր բարձրացնել):

Մխիթար Գոշն ասում է. «Օրենքները Աստծո որդիների համար չեն, այլ հանցաշխարհի, որպեսզի վայրենի հանցավորները գոնե միջակ մարդ դառնան ու հանցանքը աշխարհից սակավանա-պակասի»:

Եվ հետո, որքանո՞վ է խելամիտ, որ երբ գովում ենք Վազգեն կաթողիկոսին այն բանի համար, որ ներել է կուսակրոն Տիրան սրբազանին՝ կին ու երեխաներ ունենալու համար, նույն պատճառով՝ քարկոծելու արժան ենք համարում այսօրվա կաթողիկոսին: Այդպիսով չե՞նք դատում Վազգեն կաթողիկոսի ներումը ու Տիրան սրբազանին ևս քարկոծման դատի մեջ չե՞նք ներքաշում, որ նա և՞ս դատաստանի ենթարկվի: Մի բան, որ պիտի խափանի Աստված:

Իսկ կաթողիկոսի կին ու զավակ ունենալը ներել-չներելը ո՛չ թե որևէ քահանա պիտի որոշի, արդեն որպես կեղծ կաթողիկոս հանդես գալով, այլ Հոգևոր այրերի ժողովը, սակայն ըստ Քրիստոսի խոսած Խոսքի.

ՆԱԽ ՁԵԶԱՆԻՑ ԱՆՄԵՂԸ ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ ՆԵՏԻ․․․

Եվ թող Տիրոջ դիրքորոշումն ընդունենք և ո՛չ թե ձեր կամ մեր ցանկության, ցանկություն, որ Սուրբ Գիրքը «հասկանալու խնդիրներ ունի», իսկ ձեր ցանկությունն ահա ձեզ կաթողիկոս սպանության է դրդում- ուղղորդում, ինչպես որ հիշատակված է սուրբ Սահակ Պարթևի մարգարեական տեսիլքում, թե կաթողիկոսին չարի դեսպանները նահատակեցին։

Հիշեցե՛ք, որ Դատաստանի օր կա, որ ըստ Քրիստոսի Ավետարանի կատարելության է լինելու և ոչ թե շեղ ավետարանանմանությունների:

Եվ շատ մեղքեր Տերունի Խոսքով կարդարացվեն, եթե առաքելական հրամանը նորոգեն եպիսկոպոսների ամուսնության խնդրով։ Այն որ, «եպիսկոպոսը մեկ կնոջ այր լինի»։ Այդ կանոնը ընդունենք և թաքուն կին ունեցող եպիսկոպոսները բոլորը կարդարացվեն և Տիրոջ առաքելական այս ճշմարիտ կարգ ու կանոնը, պատվերը՝ Իր առողջացնող գործը կկատարի։ Որովհետև պարզվում է, այն ինչ որ այսօր եպիսկոպոսների համար մահացու հանցանք է դիտվում, Սուրբ Գրքով քաջալերելի է և օրինակելի։ Ըստ առաքելական թղթերի, եպիսկոպոսներն իրավունք ունեն ամուսնանալ, ուստի մարդկային մոլորեցնող գործոն է նրանց առջև խիստ արգելանք դնել կամ կարգալույծ անել:

ԽՆԴՐԵՄ, ԸՆԹԵՐՑԵՆՔ.

«Հաւաստի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի: Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէ՛կ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ, ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին, որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ (իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծու եկեղեցուն խնամակալ կը լինի), ոչ նորադարձ, որպէսզի, գոռոզանալով, Սատանային վիճակուած դատապար տութեան մէջ չընկնի. այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ և Սատանայի որոգայթների մէջ» (Ա Տիմոթէոսին, 3):

Տա Աստված, կաթողիկոսը Սուրբ Գրքի այս Հրաման պատվեր կանոնը շուտափույթ իրականացնի, որով նաև իր համար նպաստավոր վիճակ կստեղծեր։

«ՈՒստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան» (Հռոմէացիներին, 2)։

Եվ ինչպես «Հայր մեր»-ում ենք ասում, թող որ Արարիչ Հոր Կամքը լինի երկրի վրա այնպես, ինչպես որ երկնքում է, հավիտյանս։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 97

Մեկնաբանություններ