ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.10.2020 | 00:03

Գո­սա­ցած սիրտս մեռ­նում է նո­րեն
Ա­պա­ռա­ժե­ղեն ան­կյանք մի խին­դով:
Մի՛ ան­տե­սիր, Տե՛ր,
Մի՛ թող, որ մեռ­նի թպիր­տը սր­տիս`
Այս­պես դառ­նո­րեն:


Տու՛ր ար­ցունք­ներ, Տե՛ր,
Տու՛ր կր­կին լա­ցել…
Սր­տիս դիակն է սա­ռույ­ցի վրա,
Տու՛ր ար­ցունք­նե­րի հոր­դու­մից այդ ջերմ,
Սա­ռը տախ­տա­կը սր­տի փո­խարկ­վի:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 8936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ