Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.10.2012 | 11:10

Նարեկա վանքից աղոթքիդ միջով եկար
մեզ նորեն,
Գտար վար ընկած ու փոշիացած,
Դույզն-ինչ Մատյանիդ լույսից չբերկրած,
Կնյունի նման ջարդված-փշրված:
Անհունությո՛ւն մեծ, բարեբանյալ լո՛ւյս.
Արարչության մեջ ընտրյալդ սուրբ,
Անցիր մեր կողքով` լուռ շշնջալով
բառերդ հուսկե`
Թող չպատահի երբեք ու երբեք`
Ամպել-չանձրևել, գնալ-չհասնել,
Մեզ ձայն տալ, և Դու ձայնս չլսես:

Դիտվել է՝ 2913

Մեկնաբանություններ