«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Հավերժ» ու լուռ պատգամավորը

«Հավերժ» ու լուռ պատգամավորը
07.04.2017 | 11:56

Որ տարածքային ցուցակով, այն է՝ ռեյտինգային կարգով, խորհրդարան անցած ՀՀԿ-ի բոլոր թեկնածուները ունեցել են նախագահականի հավանությունը, ոչ ոք չի կասկածում։ Առանց դրա հազիվ թե տասը ձայն էլ հավաքեին։ Սակայն, պարզվում է, նախագահականի «դաբրոյի» կարիք են ունեցել նաև մյուս ուժերի, մասնավորապես «Ծառուկյան» դաշինքի ցուցակով խորհրդարան անցած պատգամավորները։ Խոսքը մասնավորապես Հարություն Ղարագյոզյանի («Կարամելի Հարութ») մասին է։


Մեր աղբյուրի փոխանցմամբ, Ղարագյոզյանն այնքան է «մաշել» նախագահի դուռը, մինչև ստացել է ցանկալի «թույլտվությունը» և Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ստացել է 8483 ձայն։ Նրան կարելի է համարել «հավերժ» պատգամավոր, քանի որ Գերագույն խորհրդի ընտրություններից մինչ այս ընտրությունը, առանց ընդհատման, պատգամավոր է ընտրվել։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ այս ամբողջ ժամանակահատվածում նա աչքի չի ընկել որևէ օրենսդրական նախաձեռնությամբ, ավելին, նրա «ծպտունն» անգամ չի լսվել, համենայն դեպս, առնվազն վերջին երկու գումարումների ժամանակ։ Ի դեպ, վերջին երկու գումարումներին և այս գումարմանը ևս նա ԲՀԿ-ն է ներկայացնում, իսկ մինչ այդ եղել է իշխող կուսակցության ներկայացուցիչ։ Ամենայն հավանականությամբ, «Ծառուկյան» դաշինքն այս խորհրդարանում լինելու է ընդդիմություն, բայց, անկախ քաղաքական դաշտի տատանումներից, Հարություն Ղարագյոզյանի «բառապաշարը» չի փոխվի. նա հավերժ լուռ է և ունի միայն մեկ «առաքելություն»՝ կոճակ սեղմել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ