Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Էլի՞ են կցելու-կցմցելու

Էլի՞ են կցելու-կցմցելու
31.10.2017 | 09:49

Սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման համակարգին առընթեր մարմիններ չեն լինելու, դրանք այլ կարգավիճակ պետք է ունենան: Որոշ լուրերի համաձայն, հնարավոր է` ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորվեն։ Որքան է իրատեսական այս հեռանկարը, կերևա ամիսներ հետո, բայց այսօր արդեն շատերը պնդում են, որ դա արդարացված չէ: Անցած տարիների քաղաքական գործընթացները հուշում են, որ տարբեր գերատեսչություններ էլի են միավորվել, և պատճառն ամենևին էլ սահմանադրությունը չէր. կոալիցիոն ուժերին, որոշ անհատների պաշտոնով ապահովելու խնդիր կար:


Արտակարգ իրավիճակների նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՑ «Իրատեսը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում այս հնարավոր միավորմանը: «Դրանք առանձին գործող, վարչապետին, կառավարությանը կից մարմիններ են լինելու: Սահմանադրության մեջ պատասխանը տրված է, թե ինչ որոշում կկայացվի, որ նախարարությանը կմիանանք, այսօրվա քննարկման խնդիր չէ»,- ասաց նախարարը` չհստակեցնելով իր վերաբերմունքը: Դիտարկմանը, թե ԱԻՆ-ը կայացած կառույց է, ճի՞շտ կլինի, որ այն կցորդ դառնա մեկ այլ գերատեսչության, նախարարը պնդեց, որ այդպիսի հարց այսօր օրակարգում չկա. «Այլ երկրներում համատեղ գործունեության օրինակներ կան: Խնդիրն այն է, որ նախարարություններն այլ գործառույթներ են իրականացնում, որտեղ միավորված են, ենթադրենք, հարկային, ոստիկանական, սահմանապահ, փրկարար ծառայությունները: Այդպիսի օրինակներ կան, որքան են դրանք արդյունավետ, չեմ կարող ասել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ