Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պետք է խա­ղի հա­մընդ­հա­նուր կա­նոն­նե­րը պահ­պան­վեն»

«Պետք է խա­ղի հա­մընդ­հա­նուր կա­նոն­նե­րը պահ­պան­վեն»
24.09.2019 | 00:50

Նի­կոլ Փա­շի­նյանն էլ իր նա­խորդ­նե­րի պես տն­տե­սա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման ցու­ցա­նիշ է հա­մա­րում վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը, բայց թվե­րից ան­դին կա ի­րա­կա­նու­թյուն, որն ա­մենևին էլ հու­սադ­րող չէ։ Տն­տե­սու­թյան թռիչ­քաձև աճ, կա­խար­դա­կան փայ­տիկ, ճամպ­րուկ­նե­րով ներդ­րում­ներ խոս­տա­ցած կա­ռա­վա­րու­թյու­նը մե­կու­կես տա­րի անց ի՞նչ է մա­տու­ցում հա­սա­րա­կու­թյա­նը։ Տն­տե­սա­գետ, «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ ԱՐ­ՏԱԿ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻՑ փոր­ձե­ցինք պար­զել` ի՞նչ վի­ճա­կում է Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը։

-Մե­կու­կես տա­րի ա­ռաջ ԱԺ ամ­բիո­նից ա­հա­սար­սուռ ազ­դակ­ներ էին հա­ղոր­դում,- ա­սաց պատ­գա­մա­վո­րը,- թե ա­մեն օ­րը ՀՆԱ-ի վրա այս­քան բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում, տար­բեր տո­կոս­նե­րի մա­սին էին խո­սում, բան­կե­րից փո­ղերն ար­տա­հո­սե­լու են և այլն։ Հե­ղա­փո­խու­թյան ա­մե­նա­կարևոր ձեռք­բե­րումն այն էր, որ այդ բո­լոր մտա­հո­գու­թյուն­ներն ի չիք դար­ձան։ Հի­մա տես­նում եք, որ ա­ռա­ջին փու­լում ի­րա­կա­նաց­վե­ցին կա­յու­նաց­ման գոր­ծա­ռույթ­ներ, ի­հար­կե, ոչ այն չա­փով, ին­չը սո­վո­րա­բար հա­ջոր­դում է հե­ղա­փո­խու­թյուն­նե­րին։ Ա­ռա­ջին փու­լում հա­ջող­վեց չե­զո­քաց­նել բո­լոր ռիս­կե­րի հա­վա­նա­կա­նու­թյու­նը։
-Այ­սօր ռիս­կեր չկա՞ն։
-Աշ­խար­հում չկա այն­պի­սի տն­տե­սու­թյուն, որ ռիս­կեր չու­նե­նա։ Հատ­կա­պես մեր տն­տե­սու­թյու­նը, քա­նի որ Ի­րա­նի հետ կապ­ված բա­վա­կան հեղ­հե­ղուկ վի­ճակ է։ Ա­մեն օր Ի­րա­նի հետ կապ­ված զար­գա­ցում­ներ են լի­նում, ու բնա­կա­նա­բար դա չի կա­րող չազ­դել մեր տն­տե­սու­թյան վրա։ Տար­բեր սցե­նար­նե­րի պա­րա­գա­յում այդ ռիս­կե­րը կա­րող են մե­ծա­նալ ու փոք­րա­նալ։ Այ­դու­հան­դերձ, մեզ հա­ջող­վեց մեր տն­տե­սու­թյու­նը կա­յու­նաց­նել և ա­պա­ցու­ցել, որ այն ու­նի ո­րո­շա­կի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյուն և կա­րող է մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յել։
-Դուք դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան մա­սին եք խո­սում, բայց ցու­ցա­նիշ­ներն այլ բան են ա­սում, ո­րի հա­մար նախ­կին­նե­րը միշտ քն­նա­դա­տում են ձեզ։ Ա­սել է՝ ձեր կա­ռա­վա­րու­թյու­նը զի­ջում է նրանց ար­ձա­նագ­րած ՀՆԱ-ի ցու­ցա­նի­շին։
-Կա ՀՆԱ-ի պո­տեն­ցիալ հաս­կա­ցո­ղու­թյուն, երբ ՀՆԱ-ի պո­տեն­ցիա­լից հե­ռու ես, շատ ա­վե­լի հեշտ է բարձր տն­տե­սա­կան աճ ա­պա­հո­վել, քան ա­մեն հա­ջորդ տա­րի։ 2018-ի մակ­րոտն­տե­սա­կան տվյալ­նե­րը և նա­խորդ իշ­խա­նու­թյան ծրագ­րում դր­ված ցու­ցա­նի­շը գե­րա­կա­տար­վեց. 2018-ին 5 տո­կոս տն­տե­սա­կան աճ էր կան­խա­տես­վում։ Ի­հար­կե, ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում ա­ռա­ջան­ցիկ տվյալ­ներ կա­յին, բայց տար­վա հա­մար նման ցու­ցա­նիշ էր նա­խանշ­ված։ Տե­ղի ու­նե­ցած փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վեց առն­վազն չվա­տաց­նել կան­խա­տես­ված սցե­նա­րը։ Այս ա­ռու­մով ա­ռա­ջան­ցիկ տեմ­պե­րի հա­մար հիմ­քեր ար­դեն ստեղծ­վել են։ Ե­թե մենք ու­սում­նա­սի­րում ենք ակ­տիվ հարկ վճա­րող­նե­րի քա­նա­կը, ե­կա­մուտ­նե­րի հա­վա­քագր­ման մա­կար­դա­կը, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է տն­տե­սա­կան ա­ճով, բա­վա­կա­նա­չափ դրա­կան մի­տում­ներ կան։ Ի­հար­կե, ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րը կա­րող էին ա­վե­լի մեծ լի­նել, բայց հի­մա կա­ռա­վա­րու­թյու­նը դրա հիմ­քերն է ստեղ­ծում։
-Դեռ հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին շատ խոս­տում­ներ լսե­ցինք՝ տն­տե­սու­թյու­նում հե­ղա­փո­խա­կան մո­տե­ցում­նե­րից սկ­սած մինչև ճամպ­րուկ­նե­րով ներդ­րում­նե­րի հոսք Հա­յաս­տան։ Ի՞նչ ե­ղան այդ խոս­տում­նե­րը, ու՞ր են ներդ­րում­նե­րը։
-Կա­ռա­վա­րու­թյունն առն­վազն ա­մի­սը մի քա­նի ան­գամ տար­բեր գե­րա­կա ո­լորտ­նե­րում ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րին ար­տո­նու­թյուն­ներ է տա­լիս։ Սրանք հիմ­նա­կա­նում տե­ղա­կան ներդ­րում­ներ են, ինչի առն­չու­թյամբ դրա­կան մի­տում­ներ կան։ Պա­տա­հա­կան չէ, որ այդ ներդ­րու­մա­յին նա­խագ­ծե­րում եր­կու չա­փա­նիշ կա՝ ներդ­րում և ստեղծ­վե­լիք աշ­խա­տա­տեղ։ Սրանք այն հե­ռան­կա­րա­յին ուղ­ղու­թյուն­ներն են, ո­րոնք նպաս­տե­լու են ա­պա­գա­յում տն­տե­սա­կան ո­րա­կա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին։ Ե­թե նախ­կի­նում հիմ­նա­կա­նում հան­քար­դյու­նա­բե­րա­կան ներդ­րում­ներ էին, հի­մա ա­վե­լի շատ դի­վեր­սի­ֆի­կաց­ված է դա՝ արևա­յին է­ներ­գե­տի­կա, վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյուն։ Թվե­րը մեզ թույլ են տա­լիս են­թադ­րել, որ տե­ղա­կան ներդ­րող­նե­րը հաս­կա­ցել են` խա­ղի կա­նո­ննե­րի փո­փո­խու­թյուն է ե­ղել։
-Իսկ օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րից ի՞նչ լուր ու­նեք։
-Այս ներդ­րում­նե­րի ա­ռու­մով էլ ո­րո­շա­կի աճ կա, սա­կայն, ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ հի­մա մեր պո­տեն­ցիա­լից բա­վա­կան հե­ռու ենք, ին­չը մտա­հո­գիչ։ Բայց ա­ռանց ներ­քին ներդ­րո­ղի անհ­նար է դր­սից ներդ­րում ակն­կա­լել, իսկ այդ ա­ռու­մով դրա­կան դի­նա­մի­կա կա։ Ներ­քին ներդ­րող­նե­րի վս­տա­հու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյան հան­դեպ մեծ է։
-Կա­պի­տա­լի ար­տա­հոսք չկա՞։
-Ե­թե ԿԲ-ի տվյալ­ներն ու­սում­նա­սի­րեք, ո­րոնք ցույց են տա­լիս ա­վանդ­նե­րի թվա­քա­նա­կը, նման մտա­հո­գու­թյուն­ներ չկան։ Բայց չա­փա­զանց կարևոր է, որ 2020-ի բյու­ջեն, հաշ­վի առ­նե­լով նաև կա­ռա­վա­րու­թյան կու­տա­կած փոր­ձը, լի­նի ռազ­մա­վա­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի վրա հիմն­ված կեն­սա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման բյու­ջե։
-Ե­րեկ ԱԺ-ն ըն­դու­նեց «Հար­կա­յին օ­րենս­գր­քում» փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին օ­րեն­քի նա­խա­գի­ծը (հի­շեց­նենք, որ այս նա­խա­ձեռ­նու­թյամբ 56 մլրդ դրամ ԱԱՀ պար­տա­վո­րու­թյուն և դե­բե­տա­յին գու­մար­ներ են վե­րա­դարձ­վե­լու 2835 հարկ վճա­րո­ղի)։ Ընդ­դի­մա­դիր­նե­րը մտա­հո­գու­թյուն հայտ­նե­ցին, որ ի­րենք չգի­տեն, թե ով­քեր են այդ տն­տես­վա­րող­նե­րը, և պա­հան­ջե­ցին ցանկ։ Ա­վե­լին, Մա­նե Թան­դի­լյանն ա­սաց, թե տվյալ­ներ ու­նի որ 1,5 մլրդ դրամ վե­րա­դարձ­վե­լու է Սերժ Սարգ­սյա­նի եղ­բոր ըն­տա­նի­քին պատ­կա­նող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մե­կին։ «Մար­դիկ, ով­քեր թա­լա­նի մի­ջո­ցով կու­տա­կել են հարս­տու­թյուն և այ­սօր քրեա­կան հե­տապ­նդ­ման մեջ են, նրանք կան այդ ցան­կում: Մենք չենք կա­րող մեր բյու­ջեից նրանց գու­մար հատ­կաց­նել»,- հայ­տա­րա­րեց պատ­գա­մա­վո­րը։ Այ­սինքն՝ կա­ռա­վա­րու­թյու­նը մի ձեռ­քով գու­մար­ներ է բռ­նա­գան­ձում այս մարդ­կան­ցից, մյու­սով տա­լի՞ս է։
-Այդ­պես չէ։ Ընդ­դի­մու­թյան մտա­հո­գու­թյունն այն է, որ այդ ըն­կե­րու­թյուն­նե­րի միջև կա­րող են լի­նել այն­պի­սիք, ո­րոնք անց­նում են ո­րո­շա­կի քրեա­կան գոր­ծե­րով։ Ե­թե այդ­պի­սի գոր­ծե­րով անց­նում են, ու­րեմն ար­դեն մտա­հոգ­վե­լու ա­ռիթ չկա։
-Ե­թե քրեա­կան գոր­ծով անց­նում են, նրանց այդ գու­մա­րը հետ չի՞ տր­վում։
-Ե­թե դա­տա­կան ո­րո­շում­ներ ե­ղան, ա­պա բան­կա­յին հա­շիվ­նե­րի վրա սահ­մա­նա­փա­կում­ներ են լի­նե­լու։ Այս ա­ռու­մով օ­րեն­քի կարևոր ու­ղերձն այն է, որ կան ո­րո­շա­կի ըն­թա­ցա­կար­գեր, ո­րոն­ցով ինչ­պես խոր­հր­դա­րա­նը, այն­պես էլ ՊԵԿ-ը կա­րող են վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել։ Ի­հար­կե, մենք պետք է ա­վե­լի ա­չա­լուրջ լի­նենք, որ ռիս­կեր չլի­նեն, դրա հա­մար հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­կազմ ու­նեն և՛ ընդ­դի­մու­թյու­նը, և՛ ՊԵԿ-ը։ Եվ ա­մե­նաէա­կա­նը՝ ե­թե տն­տե­սա­կան կյան­քի բա­րե­լավ­ման հա­մար մի ո­րո­շում ես ըն­դու­նում, պետք է խա­ղի հա­մընդ­հա­նուր կա­նոն­նե­րը պահ­պան­վեն։
Ճե­պազ­րույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ