ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Իսրայելը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին, դա կարող է հանգեցնել հայերի ցեղասպանության

Իսրայելը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին, դա կարող է հանգեցնել հայերի ցեղասպանության
27.10.2014 | 16:46

Իսրայելը չպետք է զենք վաճառի ադրբեջանցիներին, գրում է իսրայելական Haaretz լրատվականը: Ցեղասպանություն իրականացնող իշխանություններին զենք վաճառելը նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհայինի տարիներին ֆաշիստներին զենք վաճառելը, համեմատություն է անում հոդվածագիր Յաիր Աուրոնը, որ քաջատեղյակ է ԼՂ հիմնահարցին, խաղաղության մրցանակ է ստացել ՀՀ նախագահից, եղել է ՀՀ-ում, և անձամբ դիմել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով զենք չվաճառել Ադրբեջանին:
Հեղինակը նշում է, որ նման դիրքորոշում է հայտնում Ադրբեջանում հայերի դեմ ատելության էլ ավելի լայն հռետորաբանության ֆոնին: Կանխատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը հայ բնակչության կոտորած կիրականացնի: Այս համատեքստում աղբյուրը նշում է, որ հայերը գոյամարտ են մղել Ղարաբաղում, իսկ առջևում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն է:
Չնայած դրան, գրում է Haaretz-ը, Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն անցած ամիս մեկնել է Ադրբեջան՝ հանդիպելու ռազմական և պետական բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահի հետ: Նշվում է, որ լուրջ հետևանքներ կարող է ունենալ, եթե պարզվի, որ Ադրբեջանը մարդկության դեմ հանցագործություններ է կատարում իսրայելական զենքով: Ղարաբաղում առնվազն երկու իսրայելական անօդաչու թռչող սարք է ընկել:
Հոդվածագիրը նշում է, որ վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանին զենք մատակարարող գլխավոր երկրներից մեկը, եթե ոչ հիմնականը:
Սակայն առաջին անգամ չէ, որ Իսրայելը զենք է վաճառում ցեղասպանություն գործող կողմին. 1990-ականների Բալկանյան պատերազմում Իսրայելը զենք էր վաճառում սերբերին՝ չնայած ՄԱԿ-ի արգելանքին:

Դիտվել է՝ 3927

Մեկնաբանություններ