ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Եվրոպական մայրաքաղաքներում հնարավոր են ահաբեկչություններ

Եվրոպական մայրաքաղաքներում հնարավոր են ահաբեկչություններ
11.01.2015 | 20:54

Հարձակումները Փարիզում կարող են դառնալ Եվրոպայում ահաբեկչության նոր ալիքի սկիզբ՝ հունվարի 11-ին գրել է գերմանական Bild-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզությանը: «Շառլի Էբդոյի» վրա հարձակումից հետո ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը արմատական խմբավորումների ղեկավարների հեռախոսազրույցներն է որսացել, որոնցից հետևում է, որ եվրոպական մայրաքաղաքներում նախապատրաստվում են ահաբեկչություններ, որոնց մասին Bild-ին հաղորդել է գեներալ Մայքլ Ֆլինը, որ մինչև օգոստոս գլխավորում էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարութան հետախուզությունը:
«Ալ Քաիդան» ևս զգուշացրել է նոր ահաբեկչությունների պատրաստության մասին: Կազմակերպության Եմենի մասնաճյուղի ղեկավար Շեյ Հարիս ան-Նազարին հայտարարել է, որ ալլահի դեմ պայքարող որևէ մեկը չի կարող անվտանգ զգալ իրեն:

Դիտվել է՝ 2994

Մեկնաբանություններ