Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իսկ ՍԴ-ից ուրիշ ի՞նչ էիք սպասում

Իսկ ՍԴ-ից ուրիշ ի՞նչ էիք սպասում
14.03.2013 | 22:30

Սահմանադրական դատարանը, ինչպես և սպասվում էր, մերժեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցը, որով նրանք վիճարկում էին ՀՀ նախագահի ընտրության պաշտոնական արդյունքները: Սահմանադրական դատարանը, սկսած 1996 -ից, նույն կերպ է վարվել՝ լեգիտիմացնելով գործող իշխանությունը: Հասարակության մեջ, սակայն, դրանից կասկածներն ու անվստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ ոչ միայն չեն փարատվել, այլ ավելի են խորացել: Եթե ՍԴ-ն և նրա երկարամյա նախագահը մշտապես գործել են իշխանության հրահանգով, հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ ունի դիմել ՍԴ: Առհասարակ, ի՞նչ իմաստ ունի ՍԴ-ի գործունեությունը. որպեսզի, որպես վերջնական դատական ատյան, հաստատի՞ իշխանության վերդիկտը: Բայց Հայաստանում կա՞ն միամիտներ, որոնք հավատում են ՍԴ-ին, երբ այս կառույցը, սնվելով հարկատուների հաշվին, լուծել է միայն տվյալ պահին քաղաքական կոնյունկտուրային ձեռնտու խնդիր: Միգուցե արժե մտածել ոչ թե պարբերաբար ՍԴ դիմելու և մերժվելու մասին, այլ ՍԴ-ից, որպես գլխացավանքի ավելորդ աղբյուր, հրաժարվելու մասին: Հատկապես որ, ՀՀ քաղաքացիներն այսօր արդարություն են որոնում և ոչ քիչ դեպքերում գտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ