«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Բանակցությունների նախօրեին Իրանին հասցված հարվածը հարված է ԱՄՆ-ի քաղաքական հեղինակությանը

Բանակցությունների նախօրեին Իրանին հասցված հարվածը հարված է ԱՄՆ-ի քաղաքական հեղինակությանը
15.06.2025 | 19:31

Այլ է, երբ պատերազմին զուգահեռ ընթանում են բանակցություններ, միանգամայն այլ բան է, երբ բանակցությունների ընթացքում սկսվում են ռազմական գործողություններ։ Սա ենք տեսնում Իսրայելի կողմից Իրանի հանդեպ իրականացված ռազմական գործողությունների մեջ։ Կլաուզևիցի հայտնի ֆորմուլան, թե պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով, այլևս չի գործում։ Սա մի կողմից աշխարհակարգի ճգնաժամի հետևանքն է, մյուս կողմից` համաշխարհային քաղաքականության, մասնավորապես, մերձավորարևելյան գործընթացների վրա ամերիկյան ազդեցության թուլացման արդյունք։ Առանցքային է այն, որ Իսրայելը ռազմական լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում Իրանի նկատմամբ Օմանում Իրանի պաշտոնական ներկայացուցիչների և Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆի միջև նախատեսված բանակցությունների հերթական փուլից օրեր առաջ։ Եվ Թրամփի պոստֆակտում արված հայտարարությունը, թե մենք նախազգուշացրել էինք Իրանին և այլն, միայն հեղինակազրկում է ԱՄՆ-ի` առանց այն էլ երերուն քաղաքական կշիռը և խթանում անվստահության խորացումը արաբական աշխարհում։ Եվ ամենևին կարևոր չէ, թե հեռագնա ինչ նպատակներ են թաքնված Իրանին հասցվող հարվածների տակ, եթե պատերազմը քողարկվում է բանակցության շղարշով, նշանակում է մերձավորարևելյան հարցում ԱՄՆ-ի քաղաքական հեղինակազրկում։

Նախատեսված բանակցությունների հերթական փուլի նախօրեին Իրանին հասցված հարվածը ( ինչն առանց Միացյալ Նահանգների ամենաակտիվ աջակցության Իսրայելը դժվար թե հաջողեր) հարված է ԱՄՆ-ի քաղաքական հեղինակությանը նաև այն պատճառով, որ եթե նախկինում Իրանի դեմ գործողությունները գուցե ողջունվեին Արաբական աշխարհի երկրների մի մասի կողմից, այսօր իրավիճակը միանգամայն այլ է. մերձավորարևելյան ապակայունության օջախ գրեթե բոլորը դիտարկում են Իսրայելին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3324

Մեկնաբանություններ