ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հրավիրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ՝ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին

Հրավիրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ՝ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին
17.02.2026 | 14:32

Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները պնդեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, փաստերը խոսում են հակառակի մասին.

1) Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ որպես նախապայման Հայաստանից պահանջելով փոխել Սահմանադրությունը,

2) Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, զուգահեռաբար առաջ է քաշում, այսպես կոչված, անկլավների վերադարձի, ժողովրդագրական էքսպանսիայի(Արևմտյան Ադրբեջանի թեզ) պահանջները,

3) Այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի օրակարգը խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով,

3) Բաքվի բանտում պահվող ռազմագերիները դատապարտվում են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման: Ավելին, Ալիևը Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ»:

Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ Հայաստանին հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա։

Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր էին հակադարձել Բաքվի վտանգավոր օրակարգին, ընտրել են միակողմանի և նվաստացուցիչ զիջումների ճանապարհը:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հասարակական խումբ, քաղաքական ուժ պետք է հակադրվի հարաբերությունների կարգավորման այս մոդելին, որը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ Հայաստանի անշրջելի կապիտուլյացիայի մասին է:

Գործող իշխանության պարտվողական լռությունը չի կարող նույնացվել Հայաստանի և նրա ժողովրդի դիրքորոշման հետ:

Ես իմ խորհրդանշական ակցիան անցկացնելու եմ ս.թ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին՝ բողոքի նամակ փոխանցելով ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակ(Երևան, Պետրոս Ադամյան 14):

Իմ ու Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նպատակն իրական խաղաղությունն է՝ անվերջանալի թվացող կապիտուլյացիայի փոխարեն:

Հրավիրում եմ ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներին՝ ակցիան լուսաբանելու նպատակով: Սիրով կպատասխանեմ թեմայի շուրջ նրանց հուզող բոլոր հարցերին:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 24408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ