Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

''Пир во время чумы''

''Пир во время чумы''
21.09.2013 | 19:27

Հայաստանի Անկախության օրը՝ 2013-ի սեպտեմբերի 21-ը աննախադեպ էր: Հայաստանի Հանրապետության 22-ամյա պատմության մեջ առաջին անգամ, տոնական միջոցառումներին զուգընթաց, բողոքի միտինգ էր: Սեպտեմբերի 21-ին ժամը 17:15-ին, մինչ «բարձրաշխարհիկ» մեքենաները սլանում էին դեպի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այդ նույն ժամին Բաղրամյան 26-ից միտինգավորները «Սերժիկ, հեռացիր» բացականչություններով շարժվում էին Ազատության հրապարակ: Ժամը 18:15-ին Մարզահամերգայինի լուսավոր ճեմասրահի դռները փակվեցին, և հաղորդավարը մեծ շուքով հայտարարեց. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան և առաջին տիկին Ռիտա Սարգսյան: Նախագահի ջերմ շնորհավորանքն Անկախության տոնի կապակցությամբ տևեց տասը րոպե, որից հետո բարձրաստիճան հյուրերը, մշակույթի գործիչները մոտենում էին նախագահին՝ շնորհավորելու: Այդ նույն ժամին Ազատության հրապարակն իր ձևով էր նշում Անկախության օրը` միտինգը շարունակվում էր: Ի դեպ, մինի միտինգ էր նաև Վերնիսաժում: Իշխանությունն իր տոնական տրամադությունը շարունակելու է Ազատության հրապարակում, իսկ թե որտեղ կշարունակեն իրենց «տոնը» միտինգավորները, դեռ պարզ չէ:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ