Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արամին արժեր «վաստակած հանգստի» ուղարկել

Արամին արժեր «վաստակած հանգստի» ուղարկել
03.04.2015 | 00:48

Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին բախտը ժպտաց. 2015-ի ապրիլի 2-ին. կառավարությունը նրան հաստատեց Կոտայքի մարզպետի պաշտոնում։ Երևի թե սա պետք է ընկալել որպես սփոփիչ մրցանակ կամ էլ ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի հրաժարականի դիմաց փոխհատուցում։ Ինչևէ։ Համենայն դեպս, եթե նկատենք, որ քաղաքապետ Կարապետ Գուլոյանի գործունեությունից աբովյանցիները գոհ էին, և քաղաքը զարգանում էր, ապա կարելի է ենթադրել, որ Կոտայքի մարզի «բախտը» ևս կբերի։ Բայց այ նախկին մարզպետ Արամ Հարությունյանի բախտը չբերեց։ Կառավարության նիստում Արամ Հարությունյանի հրաժարականը պայմանավորեցին մեկ այլ աշխատանքի անցնելով, այնուհանդերձ, չասվեց, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Տեղին է հավելել, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նրան «գործուղելու» են գյուղնախարարություն՝ համակարգելու ջրային ռեսուրսները։ Սակայն, համակարգը, թերևս, կշահեր, եթե նրան ընդհանրապես «վաստակած հանգստի» ուղարկեին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ