Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.03.2016 | 00:02

Դեռ երեկ և վաղուց ի վեր ում նրանք ուրացել և ծաղրում էին, դեպքերի վերջին ելքից դրդված՝ զարմացան, թե իրենք արդարների նման չէին և պիտի ծարավեին։ Իրենց անիրավ ու անմիտ մտածումների փոխարեն, որոնցով մոլորված՝ նրանք անխոս սողուններ և վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրա արձակեցիր անբան անասունների մի բազմություն՝ վրեժխնդիր լինելու համար, որպեսզի գիտենան, թե ինչով որ մեղանչում է մարդ, նույն բանով էլ պիտի պատժվի։


Իմաստություն Սողոմոնի 11. 15-17

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ