Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՀԿ-ն երկատվել է

ՀՀԿ-ն երկատվել է
15.01.2018 | 22:45

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ այս շաբաթ հայտնի կլինի իշխող կուսակցության նախագահի թեկնածուի անունը: Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում հստակեցված են արդեն երկու հավանական թեկնածուի անունները, որոնց շանսերը հավասար են: Ապագա նախագահ կարող են լինել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կամ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն «երկատվել» է և դժվարանում է այս երկուսից մեկին ընտրել: Ոմանք համարում են, որ ճիշտը արտաքին գործերի նախարարից նախագահ «կերտելն» է, քանի որ նա հարաբերվել է ողջ սփյուռքի հետ: Իսկ մյուսները կարծում են, թե Նալբանդյանն ընդգծված խարիզմա չունի, և լավ կլինի, որ Արկադի Ղուկասյանը դառնա նախագահ:
Հաշվի առնելով ՀՀԿ-ի մոտեցումը, թե նախագահի թեկնածուն պետք է ընդունելի լինի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ճիշտ կլիներ, որ իշխող կուսակցությունը մի թեկնածուի անուն էլ քննարկման դներ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին սփյուռքում լավ գիտեն, իհարկե, մեծ հարց է, թե նա որքան ընդունելի է, բայց գոնե մի հուսադրող հանգամանք կա՝ կին է: Դժվար է ասել, թե նա քաղաքական քանի ուժի վստահությունը կվայելի, բայց գոնե այդ նախարարությունը մեկ այլ մարդու շունչ էլ կզգա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ