Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ինչո՞ւ պետք է Փաշինյանը շնորհակալ լինի ՀՀԿ-ից. մեկնաբանում է Աշոտյանը

Ինչո՞ւ պետք է Փաշինյանը շնորհակալ լինի ՀՀԿ-ից. մեկնաբանում է Աշոտյանը
29.10.2018 | 18:07

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը խորհրդարանաի կողմից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը երկրորդ անգամ չընդունվելը նոր իշխանությունների նկատմամբ վատություն չի համարում: Նա ասում է, որ այդ մտայնությունը նոր կառավարիչների մոտ առաջ է եկել, ըստ երևույթին, բավարար փորձ չունենալու պատճառով:

«Մենք պատմական պատասխնատվություն ենք գրում ՀՀ-ում պետականության ամրապնդման, իշխանության բոլոր ճյուղերի տարանջատման ամրապնդման հետ կապված, հետևաբար՝ լավություն կամ վատություն անելու հարցն օրակարգային չէ: Սա լավություն է, թե վատություն, գուցե որոշ մարդկանց քաղաքական շահերին վատություն է, բայց մենք չենք սպասարկելու որոշ մարդկանց քաղաքական ամբիցիաները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Աշոտյանն ու ավելացրեց, որ Ազգային ժողովը չի սպասարկելու Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ ԸՕ բարեփոխումների նախագիծը ևս մեկ անգամ չընդունելով՝ խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականն ու ապացուցեց, որ ԱԺ-ն կառավարության պատանդը չէ: Աշոտյանը կարծիք հայտնեց նաև, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնաժամկետ պատմական առումով պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին՝ թույլ չտալու համար, որ ՀՀ-ն, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվեր ԸՕ բարեփոխումներին:

«Ընտրություններից 42 օր առաջ էական փոփոխություններ անելը, ժողովրդավարական զարգացումների տեսակետից, կհետաձգեր Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու գործընթացը»,-նշեց նա՝ ավելացնելով, որ եթե քաղաքական ուժերը ԸՕ փոփոխությունների գործընթացներում ներառվեին պատշաճ ձևով, դրանք չարվեին հապճեպ և չուղղորդվեին կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, ընտրությունների ժամկետը շուտափույթ կերպով չտեղափոխվեր դեկտեմբեր, շատ հնարավոր էր, որ ԸՕ փոփոխությունները տեղի ունենային ներառական, քաղաքական երկխոսության ձևաչափով:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ