Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.09.2019 | 00:02
Եսսեի ար­մա­տից գա­վա­զան պի­տի ըն­ձ­յուղ­վի, ծա­ղիկ պի­տի բուս­նի այդ ար­մա­տից։ Նրա վրա պի­տի իջ­նի Աստ­ծու հո­գին, ի­մաս­տու­թ­յան և հան­ճա­րի հո­գին, խորհր­դի ու զո­րու­թ­յան հո­գին, գի­տու­թ­յան և աստ­ված­պաշ­տու­թ­յան հո­գին. Աստ­ծու եր­կ­յու­ղի հո­գին պի­տի լց­նի այն։ Ո՛չ ըստ կար­ծի­քի պի­տի դա­տի նա և ո՛չ էլ ըստ խոս­քե­րի հան­դի­մա­նի։ Նա տնան­կի ի­րա­վուն­քը պի­տի պաշտ­պա­նի և ար­դա­րու­թ­յամբ պի­տի դա­տի երկ­րի տա­ռա­պ­յալ­նե­րին. իր բե­րա­նի խոս­քով հար­վա­ծի երկ­րին և իր շուր­թե­րի շն­չով ոչն­չաց­նի ամ­բա­րիշտ­նե­րին։
Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յուն 11. 1-4
Դիտվել է՝ 4617

Մեկնաբանություններ