Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հստակ տարանջատեց Հայաստանի վարչապետին հայ ժողովրդից

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հստակ տարանջատեց Հայաստանի վարչապետին հայ ժողովրդից
09.05.2025 | 14:33

Հայկական զորքերի բացակայությունը և ՀՀ վարչապետի ներկայությունը Կարմիր հրապարակում սինխրոնիզացված քայլ է Ադրբեջանի ղեկավարի հետ, ով ավելի խորամանկ գտնվեց և զորք ուղարկեց Մոսկվա՝ իր բացակայությունն արդարացնելով հոր հետ կապված միջոցառումներով։

Հայրենական մեծ պատերազմին և հաղթանակին հայերի մասնակցությունն ու դերակատարումը չի կարելի համեմատել անգամ ադրբեջանական կողմի մասնակցության չափաբաժնի հետ։

ՌԴ նախագահն էլ (ինչպես տեսանք) ջերմորեն ողջունեց հայ վետերաններին, իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը (իր շնորհավորական ուղերձում) հստակ տարանջատեց Հայաստանի վարչապետին հայ ժողովրդից։

Այո՛, ճիշտ է պարոն Զատուլինը, երբ պնդում է, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների լիիրավ մերձեցմանը խանգարում է Հայաստանի օրվա ղեկավարությունը։

Փաստացի ահաբեկչին Ելիսեյան պալատում ընդունած Ֆրանսիայի առաջնորդը (ԵՄ անդամ երկրների հետ միասին) թուրքական պետության ղեկավարի միջոցով փորձում է խանգարել տարածաշրջանային գերտերություն ՌԴ-ին. Բնականաբար, չի ստացվելու, քանի որ ԱՄՆ-ում այլևս իշխանությունն անցել է հանրապետականներին՝ ազգայնական հայացքներով աչքի ընկող նախագահ Թրամփի գլխավորությամբ։

Այս կոնտեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանի իշխանությունների ջղաձգումները և՛ քաղաքային իշխանությունների, և՛ կառավարության մակարդակով։

2018-ը կարելի է համարել նաև աշխարհաքաղաքական դավադրություն, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք։

Շատ երկրների օրինակներ կարելի է բերել, համոզվելու համար, որ ամեն բան դեռ կորած չէ։

Հ.Գ. Ներքաղաքական առումով զարգացող և հզոր Հայաստանի կերտման այլընտրանքը մեկ հասցեատեր ունի, որին շուտով համահայկական արդար ցասումը գամելու է արդարադատության աթոռին։

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 3662

Մեկնաբանություններ