Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեծերի կյանքից

Մեծերի կյանքից
10.09.2026 | 16:11

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԸ հայտնի էր իր ազատ, անկաշկանդ, բնական, կոլորիտային բարք ու վարքով։ Նա ևս Թումանյանական վերնատան այցելու էր։ Հաճախ էր այցելում Թումանյանի երկհարկ վերնատուն։ Թումանյանը տասը երեխա ուներ և երբ էլ գար` աստճանների վրա խաղացող երեխա կգտնվեր։ Պռոշյանը ալարում էր առանց հարցման հաղթահարեր աստիճանները։ Բա որ Օհաննեսը տանը չլինե՞ր...
Գալիս կանգնում է տան առաջ ու ձեն տալիս աստիճանների վրա խաղացող երեխաներին.
- Ա լակոտնի,- կանչում էր,- էն գյադեն տանն ա՞...
*
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆՆ ու ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ հաճախ էին մեկ մեկու հոգու հետ խաղում։
Մի օր խորովածի սեղանին Խանզադյանը կուշտ ուտելուց հետո փառահեղ բեղերով բերանը մաքրում ա ու ծայրերը սղալելով բացականչում.
- էս հո բեղ չի՞,- պարծենում ա,- սարֆետկա էլ ա, սարֆետկա...
- Որ մի քիչ էլ բեղերդ երկարացնես` քամակդ էլ կմաքրես...
Խանզադյանի բեղերի ունիվերսալ հնարավորություններն է բացահայտում Համո Սահյանը։
*
Երիտասարդ գրողներ են այցի գնացած լինում ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ բնակարան։ Նրանցից մեկը պատուհանից ցած է նայում և նկատում Սահյանի հասակակից տարեց մարդկանց, որոնք ջանադիր մարզվում էին։
- Համո Սահակիչ,- ասում է Սահյանի առողջությամբ ջատագով երիտասարդը,- հլա տես քո տարիքի մարդիկ ո՞նց են մարզվում, իսկ ինչու՞ դու մարզանք չես անում...
- Դևանք քանի՞սն են,- անտարբեր հարցնում է Սահյանը։
- Երկուսը,- պատասխանում է երիտասարդ գրողը։
- Անցած տարի հինգն էին...
Անվրդով ավելացնում է Համո Սահյանը։
*
Քանի որ ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆՆ ընկերս է եղել` ծանոթի կարգով նրան էլ ներկայացնեմ մեծերի շարքում։
Ընկերոջս` Վազգեն Խաչիկյանին նոր էին բռնել, որպես թոշակառունների փողերը յուրացնող։
Արմեմը կեղծ զարմանքը դեմքին դրոշմած ինձ թե`
- Լևոն, էդ դու սկսել ես թու՞յլ գրել...
Նրանից շատ, միայն թե անկեղծ, ես զարմացա։
- Ինչի՞ որ,֊ասի,- խի՞, ես կարում եմ թույլ գրե՞մ...
- Առաջ որ գրում էիր,- ասաց Արմենը,- ընկերներդ մեռնում էին, իսկ հիմա` ընդամենը բռնվում են...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 7240

Մեկնաբանություններ