Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կեղծ խաղաղության օրակարգ և հավերժական ամոթ. չինական դասեր Նիկոլի համար

Կեղծ խաղաղության օրակարգ և հավերժական ամոթ. չինական դասեր Նիկոլի համար
10.10.2026 | 10:31
Նիկո՛լ, սա քեզ համար է։
Չինական պատմության մեջ վարչապետ Ցին Հուեյը (Qin Hui) և նրա կինը՝ լեդի Վանգը, ամենաատելի կերպարներից են: Նրանց անունները դարձել են դավաճանության խորհրդանիշ։
Նիկո՛լ, այ նիկո՛լ, հույսդ ինչի՞ վրա է։
Շուրջ 800 տարի առաջ այս զույգը դավաճանեց չին ժողովրդին՝ կեղծ խաղաղության օրակարգով։ Նրանք ձերբակալեցին ու սպանեցին ազգային հերոս գեներալին, որը չէր ընդունում պարտությունը և կոչ էր անում ետգրավել հայրենի հողերը։
Առ այսօր սրանց կիսամերկ արձանները դրված են Չինաստանում՝ անցորդների կողմից նվաստացման համար։ Ի նշան հավերժական պատժի և ամոթի՝ Չինաստանի տարբեր քաղաքներում, հատկապես Հանչժոու քաղաքի Յուե Ֆեյի տաճարի առջև, տեղադրվել են Ցին Հուեյի և լեդի Վանգի երկաթե արձանները՝ ձեռքերը հետևում կապված, ծնկաչոք վիճակում:
Դարեր շարունակ տաճար այցելող մարդիկ թքում էին արձանների վրա, հարվածում, հայհոյում և կտտանքների ենթարկում դրանք: Արձաններն այնքան հաճախ են վնասվել ու կոտրվել, որ պատմության ընթացքում դրանք ստիպված են եղել ձուլել ու փոխարինել ավելի քան 10 անգամ:
Այսօր վանդալիզմը կանխելու համար արձանները ցանկապատված են, և փակցված են «Չթքել» հուշանշաններ:

Ավետիս ՍԱԴՈՅԱՆ

Տեսանյութը՝
Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ