Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Խաղաղության պատրանքը և ազգային անզգայացումը

Խաղաղության պատրանքը և ազգային անզգայացումը
12.10.2026 | 10:42

Ի՞նչ են ասում Հադրութի ողբերգության դասերը։
Վեց տարի առաջ՝ հենց այս օրը, ադրբեջանցի սրիկաներն օկուպացված Հադրութի կենտրոնում, հեռուստախցիկների առջև, երկու արցախցիների փաթաթեցին Հայաստանի և Արցախի դրոշներով ու լկտի հռհռոցների ներքո գնդակահարեցին նրանց։
Ահա՛ ադրբեջանական խաղաղության մոդելը, որը մեզ հրամցնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա կամարիլյան։
Խաղաղություն չկա և չի էլ լինելու, քանի դեռ Հայաստանում իշխանության են մարդիկ, ովքեր ատում են հայոց պատմությունը, ազգային հիշողությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին։
Հնարավոր է՝ որոշ ժամանակ մեզ վրա չկրակեն։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկն անգամ ինքն իրեն համոզի, թե հենց սա է խաղաղությունը, մինչդեռ Փաշինյանը ժամանակավոր անդորրի դիմաց կտոր-կտոր զիջում է մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։
Բայց սա խաղաղություն չէ՛։
Սա անզգայացում է ազգային լոբոտոմիայից առաջ, որից հետո Հայաստանի ֆիզիկական գոյությունն անգամ լուրջ հարցականի տակ կհայտնվի։
Եվ այո՛, եթե չեք հավատում, հարցրե՛ք Անի Ավետիսյանին, որի երեխաներին ընդամենը մի քանի օր առաջ պատանդ էր վերցրել ադրբեջանցի զինծառայողը, ով կրակել էր նրա և նրա երեխաների վրա։
Դուք կարծում եք, թե ձեզ հետ նման բան չի՞ պատահի։
Վստահեցնում եմ՝ կպատահի։ Անպայման կպատահի, եթե խելքի չգաք:

Արման ԱԲՈՎՅԱՆ
Դիտվել է՝ 2607

Մեկնաբանություններ