Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անզորության և անկարողության վիճակն այն միակ զենքն է, որով իշխանությունները կառավարում են մեզ

Անզորության և անկարողության վիճակն այն միակ զենքն է, որով իշխանությունները կառավարում են մեզ
19.10.2026 | 16:52

Նրանք ուզում են, որ դու մտածես. «Ես մենակ եմ, ի՞նչ կարող եմ փոխել», «Ամեն ինչ անիմաստ է», «Լավ է լռել»: Բայց հենց այս պահին է ծնվում «Մեկը՝ ես, մեկը՝ դու» փիլիսոփայության իրական ուժը։
Մեկը ես եմ, ով կանգնած է այսօր։ Մեկը դու ես, ով կարդում է այս տեքստը, ով մտածում է, ով չի համակերպվում։ Երբ ես ու դու դառնում ենք մենք, վախն սկսում է նահանջել։
Փոփոխությունը չի գալիս միանգամից, այլ այն սկսվում է փոքր, բայց անհնազանդ քայլերից։ Ամեն մի արձագանք, ամեն մի խոսք, ամեն մի աջակցության ձայն կաթիլ-կաթիլ քանդում է նրանց վախի պատը:
Արթուր Դանիելյանի և նմանատիպ բոլոր հալածյալների լռեցման փորձն ազդանշան է բոլորիս համար։ Եթե մենք լռենք այսօր, վաղը լռությունը դառնալու է մեր հավաքական գերեզմանը։
Բայց եթե մենք՝ թեկուզ փոքր քայլերով, առանց կանգ առնելու, տարածենք այս միտքը, խոսենք, արձագանքենք, չկոտրվենք և միավորվենք, ապա մենք կհաղթենք։ Որովհետև համակարգը կարող է փակել ազատ մարդուն, բայց նա անզոր է հազարավոր արթնացած հայերի դեմ, ովքեր հասկացել են՝ «Մեկը՝ ես, մեկը՝ դու» նշանակում է, որ մենք մենակ չենք:
Արթուր Դանիելյանին կարելի է կալանավորել, նրա ձայնը կարելի է փորձել լռեցնել պատերի հետևում, բայց գաղափարը, միտքն ու արժանապատվությունը կալանավորել հնարավոր չէ:
Արթնացի՛ր։ Մեր պայքարը հանուն հայի վերածննդի է, և այն անխուսափելիորեն հասնելու է հաղթանակի։

Հայկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ