ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Մարդու եղկանքն է գալիս՝ սրանց տեսնելիս

Մարդու եղկանքն է գալիս՝ սրանց տեսնելիս
02.04.2026 | 13:57

ՈՒշադրություն դարձրեք լուսանկարի ձախ մասում պատկերված սուբյեկտին: Հատկապես՝ դրա տեսքին: Էնպես խոնարհ-ինքնիշխան կանգնած է, կարծես էդ ուրիշ մեկն էր Կայա Կալլասից 15 թե քանի միլիոն եվրո ուզում, որ պայքարի Հայաստանում «ռուսական միջամտության», Ռուսաստանի կողմից, իբր, վարվող «հիբրիդային պատերազմի» դեմ:

Լսեք, կարո՞ղ է Լավրովից էլ մի 20 միլիոն ռուբլի ուզի... Հայաստանում «ԵՄ միջամտության» դեմ պայքարելու համար: Հա, ի՞նչ, սրանցից սպասելի է:

Բա էն մյուս նկարի ձախ անկյունի սուսիկ-փուսիկ, ժողովրդական բառուբանով ասած՝ տափուկ անձնավորությանը, որը, ցավոք, Մհեր անունն է կրում: Նա, էլի, որ Հայաստանի հողերը ադրբեջանական թուրքերին նվիրելու գծով նիկոլի հանձնակատարն է:

Մարդու եղկանքն է գալիս՝ սրանց տեսնելիս:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ