Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Երևանը պատմության մեջ կմտնի որպես «Օպելներով համբալների» քաղաք

Երևանը պատմության մեջ կմտնի որպես «Օպելներով համբալների» քաղաք
30.08.2025 | 21:14

Եթե չեք ցանկանում, որ խցանումներ լինեն, ապա զարգացրեք քաղաքային տրանսպորտը: Սա է խցանումներից զերծ մնալու ամենապարզունակ բանաձևերից մեկը:

Նորմալ երկրներում քաղաքացիների համար ստեղծված են տրանսպորտից օգտվելու ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ պայմաններ: Այդ իսկ պատճառով նորմալ երկրների տասնյակ հազարավոր քաղաքացիներ նախընտրում են տրանսպորտով երթևեկել: Ընդ որում, ի տարբերություն միջին վիճակագրական ՀՀ քաղաքացու, վերջիններիս ֆինանսական կարողությունները շատ ավելի մեծ են:

Ինչո՞վ է Բեռլինի քաղաքապետը տարբերվում Երևանի քաղաքապետից կամ ինչո՞վ է Ռիգան տարբերվում Երևանից: Բեռլինի քաղաքապետն աշխատանքի է գնում քաղաքային ավտոբուսով, իսկ Ռիգայում խցանումներ չկան:

Կարող էր, չէ՞, Բեռլինի քաղաքապետը վարորդ պահել և մի քանի ավտոմեքենաների ուղեկցությամբ աշխատանքի գնալ:

Կարող են, չէ՞, Ռիգայի բնակիչներն անձնական ավտոմեքենաներով երթևեկել: Եվ, այդ դեպքում, Բեռլինն ու Ռիգան Երևանից ոչնչով չեն տարբերվի:

Ուրեմն, որպեսզի Երևանում խցանումներ չլինեն անհրաժեշտ է զարգացնել տրանսպորտը: Իսկ տրանպորտը զարգացնելու համար անհրաժեշտ է ունենալ «Բեռլինի քաղաքապետ»: Եվ, քանի դեռ Երևանը «Բեռլինի քաղաքապետ» չունի, ապա այն Ռիգա չի դառնա: Ցավոք, Երևանը պատմության մեջ կմտնի որպես «Օպելներով համբալների» քաղաք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Լուսանկարում Ռիգայի քաղաքապետն է:

Դիտվել է՝ 3380

Մեկնաբանություններ