ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

«Հայկական ռազմաբազա» ունենալու փոխարեն զբաղվել օտարերկրյա ռազմաբազաների փնտրտուքով՝ տարրական ծառայամտություն է

«Հայկական ռազմաբազա» ունենալու փոխարեն զբաղվել օտարերկրյա ռազմաբազաների փնտրտուքով՝ տարրական ծառայամտություն է
04.09.2026 | 19:12

Քաղաքական օրակարգ մտավ ռուսական ռազմաբազայի խնդիրը: Վերջինիս վերաբերյալ Պուտին Վլադիմիրի հայտնած «կարծիքից» անմիջապես հետո հայ հասարակությունը կրկին պառակտվեց: Խնդիրը շատ պարզունակ է` Հայաստանին ռուսական ռազմաբազա անհրաժե՞շտ է, թե՞ անհրաժեշտ չէ: Ցավոք, հասարակությունն, ինչպես միշտ, պառակտվեց ընդամենը երկու հատվածի: Առաջին հատվածը համոզված է, որ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, երկրորդը դրա անհրաժեշտության վերաբերյալ որևէ կասկած չունի: Ընդ որում, հասարակության այն հատվածը, որի համար ռուսական ռազմաբազայի ներկայությունն անհրաժեշտություն չէ, երազում է Հայաստանի տարածքում մեկ այլ պետության կամ պետությունների դաշինքի ռազմաբազայի տեղակայման մասին:

Ցավոք, հայ հասարակության մեջ չկա տեսանելի սեգմենտ, որի համար ընդհանրապես անցանկալի կլիներ որևէ պետության կամ պետությունների դաշինքի ռազմական ներկայությունը Հայաստանում:

Ի դեպ, հայ հասարակության այդօրինակ հավաքական «դիրքորոշումը» նոր չէ: Նորանկախ Հայաստանը 35 տարեկան է: Դա արդեն պատկառելի տարիք է: Եվ այդ տարիքում, «հայկական ռազմաբազա» ունենալու փոխարեն, զբաղվել օտարերկրյա ռազմաբազաների փնտրտուքով՝ տարրական ծառայամտություն է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 6494

Մեկնաբանություններ