Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Հայ առևտրականներն էապես տարբերվում են հայ գիտնականներից

Հայ առևտրականներն էապես տարբերվում են հայ գիտնականներից
25.02.2023 | 11:38

Փակվեց «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը»՝ հայտնի Սրտաբանականը:
Անցյալ տարվանից շինարարություն է ընթանում ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի (նախկինում՝ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ) տարածքում (ջրավազանում բարձրահարկ շենք են կառուցում):


Հերթի մեջ են ՀՀ ԳԱԱ-ի Կենսաքիմիայի, Քիմֆիզիկայի, Փորձարարական կենսաբանության և այլ գիտական հիմնարկները: Իրենց հերթին են սպասում նաև բուհերը:
Թվարկածս հաստատությունները հերթով աննկատ կփակվեն: Ինչ-որ չափով կընդդիմանան, այն էլ՝ ուսանողության մասով, միայն որոշ բուհերը:
Սակայն, ի տարբերություն գիտակրթական հիմնարկների, առևտրի կենտրոնները (Սուրմալու, Փեթակ, Մալաթիա) իշխանություններին փակել դեռ չի հաջողվում: Ավելին՝ միգուցե ընդհանրապես չհաջողվի: Հայ առևտրականներն էապես տարբերվում են հայ գիտնականներից: Հենց դրանում է մեր խնդիրը կամ ազգային ախտորոշումը: Այստեղ օրվա իշխանությունները մեղավոր չեն:


Եվ, եթե գիտնականները լռում կամ նախընտրում են իրենց կարծիքն արտահայտել այլոց մեջքի հետևում, ուրեմն հասնում է՝ թող փակվեն:
Դե, Հայաստանն էլ թող հսկայական առևտրի տարածքի վերածվի: Մեծ Սադախլոյի, էլի:


Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 21547

Մեկնաբանություններ