Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Միաբևեռ ուժային աշխարհից բազմաբևեռին անցնելու անխուսափելի հետևանքները

Միաբևեռ ուժային աշխարհից բազմաբևեռին անցնելու անխուսափելի  հետևանքները
15.02.2026 | 17:02

Թրամփի իշխանության գալը և նրա կողմից արտաքին քաղաքականության ոլորտում, տարբեր նկատառումներով, բացարձակապես նոր արտաքին քաղաքականություն սկսելը ցույց տվեց, որ գլոբալ քաղաքականության մեջ լիբերալ հեքիաթները վաղուց արդեն սպառել են իրենց, որի հետ՝ նաև արևմտակենտրոն աշխարհակարգը։

Օրերս տեղի ունեցած անվտանգության Մյունխենյան կոնֆերանսի (Munich Security Conference) նախօրեին նրա նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարեց, որ գլոբալ դաշտում Եվրոպայի ազդեցության նվազումը մեծամասամբ հենց իր մեղքն է։

Նա ասաց նաև, որ ինքը համաձայն չէ այն մտայնության հետ, ըստ որի, Եվրոպայի նման վիճակի մեղավորը Միացյալ Նահանգներն են, քանի որ Եվրոպան ինքն է կարևոր հարցերում բացահայտորեն ձախողվել՝ այդպես էլ չունենալով ստրատեգիական կայուն կողմնորոշում դրանցում։

Այսպիսով, Իշինգերը, որը նախկինում եղել է Գերմանիայի դեսպանը ԱՄՆ-ում, արդարացնում է Թրամփի ուժային մոտեցումը միջազգային քաղաքականության կարևոր հարցերին։

Դրանով իսկ, նա կողմնակիորեն հաստատում է այն կամ էլ առնվազն հասկանում է, որ մեր օրերում դիվանագիտության դերը միջազգային հարցերում հասցված է մինիմումի, իսկ դրանց լուծումները կատարվում են և դեռ կշարունակեն կատարվել ուժային մեթոդներով։

Եթե շարունակենք կիրառել նույն տրամաբանությունը նաև ուրիշների գործունեության բացատրության համար, ապա դրանով արևմտյան քաղաքական միտքն ընդունում է, որ առնվազն բացատրելի ու հասկանալի են Ռուսաստանի պահվածքը Ուկրաինայում ու հետխորհրդային տարածքում, ինչպես նաև Չինաստանի կողմից տնտեսական էքսպանսիան աշխարհում։

Գլոբալ հարցերի մի նոր ըմբռնում, որը միաբևեռ ուժային աշխարհից բազմաբևեռին անցնելու անխուսափելի տրամաբանական հետևանքն է, որը դժվարությամբ և դանդաղ, բայց պետք է, մեծ ու փոքր, բոլորի գիտակցությանը վերջիվերջո հասնի։

Մի բան, որը միջին ուժի տերերի, փոքրերի ու թույլերի համար պարտադիր կամ էլ, առնվազն, ցանկալի է, ներկա քաոսում ու թոհուբոհում, իրենց հնարավորությունների սահմաններում, շատ թե քիչ ռացիոնալ կողմնորոշում ունենալու համար, որն էլ կարող է ընդհուպ ճակատագրական լինել, մանավանդ, շատ թույլերի համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 12009

Մեկնաբանություններ