ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Քաղաքականությունը չի սկսվում առավոտյան ժամը 9:00-ին ու ավարտվում երեկոյան 18:00-ին

Քաղաքականությունը չի սկսվում  առավոտյան ժամը 9:00-ին ու ավարտվում երեկոյան 18:00-ին
27.02.2026 | 16:00

Նիկոլ Փաշինյանի ու մնացածի մեջ կա մեծ տարբերություն. Նիկոլը քաղաքականությամբ ապրում է, իսկ մյուսները` զբաղվում։

Քաղաքականությամբ ապրել, նշանակում է ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորել քաղաքական շահով և ո՛չ հակառակը։

Քաղաքականությունը կյանք է, որը ոչ թե սկսվում է առավոտյան ժամը 9:00-ին ու ավարտվում երեկոյան 18:00-ին, այլ սկսվում է մի օր ու ավարտվում այն ժամանակ, երբ քաղաքական ակտորը սպառվում է` բարոյապես, ֆիզիկապես և այլն։

Քաղաքականությունը հաշվարկ է, ինչպես և հասարակության վրա սենտիմենտներ վաճառելը։ Կարևորը դրանից բխող շահն է, իսկ մնացածը՝ ժամանակավոր։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ