«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Թեհրանը շարունակում է զգուշացնել

Թեհրանը շարունակում է զգուշացնել
11.10.2026 | 11:01

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի (https://www.presstv.co.uk) ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը:

Ընդգծել է, որ ձեռնարկվել են հետախուզական և տեղեկատվական միջոցառումներ՝ վստահեցնելով, որ ցամաքային զորքերն իրավիճակի վերաբերյալ ունեն համապարփակ հետախուզական տեղեկատվություն։

Այս հայտարարությունները հնչել են Արևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմական ակտիվության աճի և ամերիկացի պաշտոնյաների կողմից Իրանի հասցեին հնչող հայտարարությունների ֆոնին։

Թեհրանը շարունակում է զգուշացնել, որ նոր ռազմական գործողությունների դեպքում ԱՄՆ ռազմակայաններն ու ռազմածովային ուժերի օբյեկտները կհայտնվեն հարվածների թիրախում։

Միաժամանակ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն: Հոկտեմբերի 7-ին ամերիկյան Axios լրատվականը հաղորդել է, որ Պենտագոնը հրահանգել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը՝ պատրաստ լինել Իրանում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը։

Նախագահ Թրամփը վստահեցրել է, որ մինչև միջանկյալ ընտրությունների ավարտը (նոյեմբերի 4) ոչինչ չի լինի:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ