ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.06.2014 | 00:02

Մաղթանք
Սուրբ Հոգի Աստծուն
Գա՛նձ լույսի, փառակի՛ց` Որդուն, անճա՛ռ զորություն, ահե՛ղ մեծություն, անբա՛վ բնություն։ Լո՛ւյս` լույսից, ոգի՛ Բարձրյալի, պատկե՛ր անփոփոխ, պա՛րզ, անզննելի՛։ Արարի՛չ հոգիների, ստեղծո՛ղ մարմինների, անո՛ւն պաշտելի, ճշմարի՛տ, բարի՛, անեղծանելի՛։ Հոր հետ էակից և Տե՛ր բոլորի, աղաչո՜ւմ ենք` ահա ընդունի՛ր Քեզ դավանողներիս երկրպագությունն ի հաճություն Քեզ։


Ս. Գրիգոր ՏԱԹԵՎԱՑԻ

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ