ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

ՈՒդառնիկն էլ հետներդ վերցրեք

ՈՒդառնիկն էլ հետներդ վերցրեք
28.02.2026 | 12:48

Այս նկարը տալիս է այն հավաքական բնորոշումը, թե երկրի «ռազմա-քաղաքական» ղեկավարություն կոչվածն ինչպես է արձագանքում տարածաշրջանում պայթած արհավիրքին:

Այն, ինչ այսօր անում է Նիկոլը, խոսում է այն մասին, որ բացի իր՝ ամեն գնով վերարտադրվելը, նրա համար ոչ մի ուրիշ նարատիվ ու օրակարգ գոյություն չունի:

Թե բա՝ ներկուսակցական քարոզարշավ: Տենց լավ չի՝ ուդառնիկդ էլ տար հետդ, սրանցից մեկին էլ մի հատ շեփոր տուր, թող նվագեն:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2905

Մեկնաբանություններ