Դեռ վաղուց եմ ասել, որ եթե ուզում եք իմանալ, թե վաղը Փաշինյանն ինչ է անելու, տեսեք, թե այսօր ինչ է խոսում Ալիևը: Դե, եթե դա ցանկանում եք համարել ինքնիշխանություն, դուք գիտեք, բայց ասելիքս այս անգամ այլ է:
Հաջիևն ասել է, որ Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը: Այնպես չի, որ նոր ենք իմանում, բայց շուտով բառի վրա ուշադրություն դարձրեք:
Հիմա գրվում է սցենարը, թե ով ինչ պետք է անի: Դերերն արդեն բաշխվել են, դե, իշխանության պահով ամեն ինչ պարզ է, մարդկանց փողոց հանելու հետ կապված նույնպես կանխատեսելի է: Տեսարանները կապահովվեն, գործընթացին իրապես խանգարողների հարցերը կփորձեն լուծել: Այս ամենում դեր չստացած մարդիկ պետք է ուշադիր լինեն և փորձեն համախմբվել, ոչ թե դառնալ «մասովկա» կամ, լավագույն դեպքում, երկրորդ պլանի դերակատար: Դեռ կխոսենք, թե ինչպես, մինչ այդ կշարունակվի թամաշան՝ «կիսաբաց լաուսամուտների» մոտիվներով:
Արամ Աբաջյան