Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Առաջին հայացքից ոչլիբերալ ռեժիմ-համակարգերը արտաքին սպառնալիքի դեպքում ցույց են տալիս լուրջ կոնսոլիդացիա և գաղափարական տոկունություն

Առաջին հայացքից ոչլիբերալ ռեժիմ-համակարգերը արտաքին սպառնալիքի դեպքում ցույց են տալիս լուրջ կոնսոլիդացիա և գաղափարական տոկունություն
05.03.2026 | 14:32

Կարծում եմ՝ արևմտյան էլիտաները ի վերջո պիտի ձերբազատվեն այն հարմարավետ ու տասնյակ տարիներ գերակայող մոլորեցնող ու խաբուսիկ նարատիվից, որ իբր Ռուսաստանը, Իրանը և մնացած այլ ոչ լիբերալ ավտոկրատիկ ռեժիմները «հավերժ» անկման ու քայքայման մեջ գտնվող համակարգեր են, թղթե տներ են, ու որ մի փոքր դրսից ու ներսից ցնցում լինի՝ չեն դիմանա ու կքանդվեն։

Իրականում՝ սա Արևմուտքում որոշ վերլուծափորձագիտական շրջանակների «հարմար» նարատիվներից է եղել՝ Պետքարտուղարության կամ այլ որոշում կայացնող կենտրոններին նման կերպ պարզ ու ուղղահայաց հրամցնել այս կամ այն ոչարևմտյան իլիբերալ ռեժիմի կոնտեքստները՝ ամեն ինչ կառուցելով դրա վրա։ Այս մոլորեցնող նարատիվի գերակայության պայմաններում հաճախ տարիներ շարունակ արհամարհվել են ակադեմիական ֆունդամենտալ ու համապարփակ վերլուծությունները, որոնք սև ու սպիտակ, վատ կամ լավ, չար կամ բարի պարադիգմաների մեջ չեն դրտարկել տվյալ ռեժիմները կամ երկրների համակարգերը, այլ, որպես կանոն, բարդ, բազմաբովանդակ ու տարբեր կողմերից քննվող ֆենոմեններ։

Իսկ իրականությունն այն է, որ չնայած առաջին հայացքից ոչլիբերալ ռեժիմ-համակարգերը իրենց կոռումպացվածության, հետամնացության, անհատակենտրոնության, ազատ կամքի արտահայտումն ու մարդու իրավունքները ոտնահարելու տենդենցով երևացել են մշտապես քայքայվող կամ անկում ապրող՝ արտաքին սպառնալիքի դեպքում դրանք ցույց են տալիս լուրջ մոբիլիզացիա, կոնսոլիդացիա և գաղափարական տոկունություն։ Սա տեղի է ունենում նախևառաջ շնորհիվ տասնյակ տարիներ անշեղորեն շարունակվող քաղաքականությունների, կատարելագործվող ու էֆեկտիվ ինդոկտրինացիայի, ինչպես նաև հանրություն-ռեժիմ պարադիգմայի մեջ կոլեկտիվ մոտիվացիան ինքնության ձևավորման շնորհիվ։

Իրանի ժողովրդի մի մասն, անշուշտ, կցանկանար ռեժիմի փոփոխություն, և հենց սա էլ «սխալ ընկալվել» է Վաշինգտոնում ու Թել Ավիվում՝ կարծելով, որ արտաքին ուժային միջամտությունը ոտքի կհանի իրանական հանրությանն ընդդեմ ռեժիմի։ Սակայն արտաքին ուժերի ռազմական միջամտությունը, կարծես թե, տալիս է լրիվ հակառակ էֆեկտ։

Ակադեմիական գիտնականների ու թինքթենքային փորձագետների տարբերությունը հաճախ այ այսպիսի նրբությունների մեջ է նաև նկատվում։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ