Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Երեկ ո՞ւր էին ընդդիմադիր կուսակցություններն Էջմիածնում, կաթողիկոսին դատող դատարանի մոտ, բացի իրենց մի քանի ներկայացուցիչներից

Երեկ ո՞ւր էին ընդդիմադիր կուսակցություններն Էջմիածնում, կաթողիկոսին դատող դատարանի մոտ, բացի իրենց մի քանի ներկայացուցիչներից
08.08.2026 | 20:39


Երեկ «Ուժեղ Հայաստան»-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից և ՀՀԿ-ից, որքան էլ ցավալի է, ընդամենը մի քանի հոգի էին ներկա Էջմիածնում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վաղարշապատի նստավայրի մոտ, ուր հայոց պատմության մեջ առաջին անգամ դատում էին Ամենայն հայոց կաթողիկոսին:

Եթե վերոնշյալ կուսակցությունների անդամների թեկուզ 50 տոկոսն այնտեղ լիներ՝ հաջակցություն Վեհափառ Հայրապետի, դատարանից մինչև Մայրավանք երևի, ինչպես ժողովուրդն է ասում, ասեղ գցելու տեղ չլիներ:

Նշված կուսակցությունների երևանաբնակ անդամների 10 տոկոսն էլ այնտեղ չէր. սա էլ՝ նրա համար, եթե ոմանք փորձեն պատճառաբանել, թե այս շոգին կամ ֆինանսական խնդիրների պատճառով մարզերից գալը դժվար էր:

Հիշյալ կուսակցությունները գոնե հասկանո՞ւմ են, որ դատարանի մոտ իրենց անդամների գրեթե ամբողջական բացակայությունն արդեն պատմական փաստ է ու պատմության մեջ կմնա որպես ամոթ ու խարան իրենց համար:

Այս չորս կուսակցությունից բացի, մի շարք կուսակցություններ կան, որ «ընդդիմադիր» են կոչվում ու մասնակցեցին ընտրություններին: Նրա՛նք ուր էին...

Հուսամ այս քննադատությունը սվիններով չի ընդունվի, կընկալվի առողջ կերպով, համապատասխան հետևություններ կարվեն և առաջիկա դատական նիստի ժամանակ կլինի բոլորովին այլ մասնակցություն՝ ի զորակցություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ