2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

«Ահա այստեղ էլ ծնվում է անպատժելիության մթնոլորտը»

«Ահա այստեղ էլ ծնվում է անպատժելիության մթնոլորտը»
11.09.2012 | 18:56

Խաբեության մասին գործով հարցաքննությունից հետո այսօր առավոտյան փարիզյան ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին:

Այս առնչությամբ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ դիտարկումն է արել.
«Ճշմարիտ լինենք, կարելի՞ է պատկերացնել, որ երբևէ, որևէ մի շատ բարձրաստիճան պաշտոնյա ամբողջ ԱՊՀ տարածքում պատասխան տա իր արարքների համար: Նույնիսկ եթե բոլորը գիտեն, որ նրանց մեծամասնությունը հանցագործ է: Ամենաշատը, ինչ կարող է լինել` մարդուն գործից կհանեն: Ահա այստեղ էլ ծնվում է անպատժելիության մթնոլորտը»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 8715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ