Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Հայաստանում աշխատողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները

Հայաստանում աշխատողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները
29.01.2013 | 16:41

«Հայկական իրականության մեջ աշխատողը ոչ միշտ է կարողանում գործատուի առաջ պաշտպանել իր իրավունքները: Այդ խնդիրը միշտ եղել է և կա: Ցանկացած գործատու աշխատողին ազատելիս պետք է հիմնավորի ազատման պատճառը: Եթե աշխատողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, դա նշանակում է, որ մեր աշխատողները աշխատնքային իրավահարաբերություների խնդիրներին ընդհանրապես անտեղյակ են»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասաց Հայաստանի գործարարների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը: Այդ իսկ պատճառով, ինչպես բանախոսն է հավաստում, աշխատողների զգալի մասը իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով վախենում են դիմել իրավապաշտպան կառույցներին: Նրանք մտավախություն ունեն, որ նման դեպքում գործատուն իրենց կազատի աշխատանքից: Ուստի`«եթե վախի զգացումը վերանա աշխատողի մեջից, նա շատ հեշտությամբ կկարողանա պաշտպանել իր իրավունքները», քանի որ, ըստ աշխատանքային օրենսգրքի, այդ խնդիրը դատական կերպով վիճարկվում է: Հետևաբար, Աշխատանքի պետական տեսչությունը կարող է խախտումը արձանագրել, և պարտադրել` այդ խախտումը վերացնել:

Ինչ վերաբերվում է աշխատանքի հերթափոխային ռեժիմին, մեր երկրում «աշխատանքային ճկուն ռեժիմ մենք չունենք»:
Աշխատանքային օրենսգրքով պահանջվում է, որպեսզի հինգօրյա ռեժիմով աշխատելու դեպքում հանգստյան օրերը հաջորդեն միմյանց: Հերթափոխով աշխատելու դեպքում, օրենսգրքը խնդիրը չի կարգավորում, քանի որ, աշխատողը երկու օր չի հանգստանում, այլ` տարբեր օրեր` 2 օրը մեկ:
Ըստ պարոն Սիմոնյանի, Հայաստանում գործազրկության մակարդակը, ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 30 տոկոս է: Զբաղվածության հիմնախնդիրները շատ են, քանի որ աշխատողը առաջնորդվում է` «եթե ես ընդվզեմ` կազատվեմ աշխատանքից» սկզբունքով: Ուստի նրանք դեմ չեն գնում գործատուի անօրինականություններին`գերադասելով շարունակել աշխատել` խախտված իրավունքներով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ