-
10.03.2014|
15:48
«Մենք չգիտենք Ծառուկյանը որտեղ է թալանել, որտեղ` ոչ, առավել ևս անմեղության կանխավարկածի համաձայն, որևէ մեկս չգիտի`այդ բռնաբարությունը տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ»: Սրանք ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանի խոսքերն են:
-
06.03.2014|
11:15
Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պտմվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։
-
04.03.2014|
17:21
Վերջին շրջանում ՀՀԿ-ականները բավականին «անողոք» են դարձել քաղաքական մրցակիցների հանդեպ: Եթե առաջ առանձնակի ջանասիրություն չէին ցուցաբերում իրենց հասցեին արված վիրավորանքներին պատասխանելու համար, հիմա իրավիճակը փոխվել է:
-
03.03.2014|
23:57
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք:
-
01.03.2014|
17:55
Արդեն հինգերորդ անգամն է, ինչ մենք նշում ենք 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը, սակայն կրկին ստիպված ենք արձանագրելու, որ հակառակ մեր հասարակության և միջազգային հանրության թափած ջանքերին, այդպես էլ մինչ այժմ չի կատարվել ԵԽԽՎ չորս բանաձևերի պահանջը` ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ։
-
28.02.2014|
19:22
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե վաղը` մարտի 1-ին լինելու է Ազատության հրապարակում:
-
28.02.2014|
14:23
Մարտի մեկին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ներկա կլինի հանրահավաքին: «Ես մարտի 1-ին լինելու եմ Ազատության հրապարակում, և ԲՀԿ ցանկացած անդամ կարող է գտնվել Ազատության հրապարակում, ոչ մի արգելք չկա»,- այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց Զոհրաբյանը:
-
28.02.2014|
12:16
Փետրվարի 16-22-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ճանաչողական այցին: Ծրագրի նպատակն էր Գերմանիայի պետական կառավարման համակարգի ուսումնասիրումը:
-
27.02.2014|
16:01
Փետրվարի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ «Եռաբլուր» պանթեոնում նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը:
-
27.02.2014|
13:28
ՈՒկրաինայում նոր կառավարության ձևավորման մեջ Վիտալի Կլիչկոյի «ՈՒդար» կուսակցությունը ուղղակի մասնակցություն չի ունենա: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.