ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Ասում են

Ասում են
30.01.2023 | 07:34

Ալիեւը մի քանի հաշվարկ էր արել Լաչինի միջանցքը փակելու համար: Առաջին հաշվարկն այն էր, որ միջազգային հանրությունը զբաղված է այլ բաներով և չի կարող ուշադրություն դարձնել միջանցքի վրա:

Երկրորդ՝ նա կարծում էր, որ միջազգային մամումը ևս ուշադրության չի արժանացնի այս թեման:

Երրորդ՝ նա կարծում էր, որ պաշտոնական Երևանն առանձնապես ակտիվություն չի ցուցաբերի: Իրականում դա այդպես էլ կա, Երևանը շատ ակտիվ չէ:

Բայց միաժամանակ նրանք հաշվարկել էին, որ Երևանի պասիվության հաշվին նաև հայ համայնքը ակտիվ չի աշխատելու, բայց բոլոր այդ հաշվարկները սխալ գնացին: Նախ, համայնքը շատ ակտիվ սկսեց աշխատել, միջազգային մամուլը շատ ակտիվ սկսեց աշխատել, տարատեսակ հոդվածներ եղան հեղինակավոր լրատվամիջոցներում: Այս ամենը հարվածում է Ադրբեջանի հեղինակությանը: Հիմա Ադրբեջանը հայտնվել է մի իրավիճակում, որ բացել չի բարող Լաչինի միջանցքը, քանի որ դեմքը փրկելու խնդիր ունի, և փակ պահել էլ չի կարող, որովհետև միջազգային ճնշումը մեծանում է: Նրան սկսել են համեմատել Լենինգրադի բլոկադան իրականացնող Հիտլերի հետ:


Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ

Դիտվել է՝ 114413

Մեկնաբանություններ