ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Ափսոս էն եպիսկոպոսական հանդերձանքը, որ դուք եք կրում

Ափսոս էն եպիսկոպոսական հանդերձանքը, որ դուք եք կրում
30.11.2025 | 14:27

Այն, ինչ այսօր կատարվում է Վեհափառի դեմ, դա զուտ վերջինիս հեռացման կապրիզ չէ, սա եկեղեցին պառակտելու, վարկանիշը հանրային գիտակցության մեջ զրոյացնելու, արժեզրկելու գոյաբանական մի գործընթաց է, որը Նիկոլը, ցավոք սրտի, դանդաղ ու հաստատակամ քայլերով կյանքի է կոչում։

Մի քանի ծախու եպիսկոպոսների իրենով անելու, տարբեր «կտեր» ու «խոստումներ» տալով՝ նա այս պահին նրանց օգտագործում է այդ իդեաֆիքսը ի կատար ածելու համար․ եպիսկոպոսներին Վեհափառի դեմ հանելով՝ նա փչացնում է, առաջին հերթին, եպիսկոպոսներին, քանի որ, Վեհափառի խնդիրը լուծելուց հետո, նա առաջին հերթին ծախվածներին է անդրադառնալու, եթե կան այդ նշյալ կոմպրոմատները, հատիկ-հատիկ «սլիվ» է անելու։

Ոչ մի կերպ գլխիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես է հնարավոր «բենթլի» ու օֆշորի բազարն իր ողջ լրագրողական շրջանի գլխավոր թեման դարձրած Նիկոլը հիմա հանգիստ հանդուրժում Կճոյանի նմանին. բացառվում է, նա ոչ միայն չի մոռացել, այլև մեծ սիրով հեթական անգամ տոպկելու է Սամվել-Նավասարդին ու հայտնի թեմաները տիրաժավորի։ Եթե Նավասարդ-Սամվելին կամ Գևորգ-Արմանին թվում է, թե իրենք պլստալու են, ասեմ՝ դուք շարքային մոլորյալ եք, ու ափսոս էն եպիսկոպոսական հանդերձանքը, որ դուք կրում եք։

Լավ, ավելի պարզ ասեմ՝ հիմա դուք էլ եք Սրբազան, մեր Հովնան Սրբազանն է՞լ․․․ Մեր Գուգարաց թեմի Սրբազանը բոլոր իրավիճակներում ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն մեծատառով հոգևորական է, կանգնած է Վեհափառի ու Մայր Աթոռի կողքին, այլ ապացուցում, որ արժանապատիվ մարդ է ու, առաջին հերթին, ՏՂԱ։

Երկար օրեր Հայրապետին, Աստված օգնական Հովնան սրբազանին և մյուս բարեպաշտ եպիսկոպոսներին ու հոգևոր ողջ դասին:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ