ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Ժողվարչապետը գնացել էր Գառնի՝ իր արևին սուրբ և անմահ պատարագի

Ժողվարչապետը գնացել էր Գառնի՝ իր արևին սուրբ և անմահ պատարագի
29.12.2025 | 11:44

Կարծիք կա, որ եթե էս տեմպերով շարունակի, սա իրոք կարող է լուրջ հավատացյալ դառնալ: Իսկ եթե իսկական հավատացյալ դարձավ, կդադարեցնի Վեհափառի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ կամպանիան, ներողություն կխնդրի, կապաշխարի, մի խոսքով, դարձի կգա:

Բայց այսպիսի հեռանկարը ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ դարձի են գալիս մարդիկ, իսկ Նոր Հայաստանի ժողվարչապետը, բոլոր գրանտակերներն ու արևմտյան գործակալները մարդ չեն: Նրանք ընդամենը օտարին ծառայող բիոմասսա են, անգամ եթե օտարի շահը վերացնում է հայ ժողովրդի հոգևոր աշխարհը, պետությունն ու երկիրը: Եվ հենց դա էլ տեսնում ենք իրականությունում:

Իսկ Հայ Առաքելական եկեղեցին պետք է վերանա՝ թուրք-արևմտյան շահերին համահունչ, քանզի հենց ինքն է ազգի հոգևոր աշխարհի, երկրի ու պետության սուբստանցը: Ժողվարչապետի պլաններում է, ասենք, ամենայն հայոց հայտնի պեդերաստին կամ էլ բեթար մի բան կարգել Մայր Աթոռի տեղապահ, հետո կաթողիկոսի ընտրություններ կազմակերպել, որտեղ Ամենայն Հայոց կաթողիկոս կընտրվի Էրդողան էֆենդու ճաշակով մի տղա: Եվ իհարկե, այս ամենը ժողվարչապետի մոտ կստացվի, եթե հասցնի:

Իսկ սույն սուրբ գործն ավարտին հասցնելու համար ժամանակ է հարկավոր, որի տերը, բարեբախտաբար, Նոր Հայաստանի ժողվարչապետը չէ, ոչ էլ նրա սրբազան վերադասը:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ