Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Իմ Տղան չի զոհվել

Իմ Տղան չի զոհվել
22.05.2026 | 11:03

Նա անցել է 44-օրյայի ողջ սարսափ-ոդիսականը՝ Արա լեռի զորամասից մինչև Հադրութ ու Շուշի:

Երբ ընդամենը 19 տարեկան էր։

Ինքը չի զոհվել ֆիզիկապես, ու ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ:

Իմ Տղան տեսել է, թե ոնց է զոհվում իր ընկեր Սուրենը, իմ Տղան իր ձեռքերով բլինդաժից հանել է երկու ոտքը կորցրած մարտական ընկերոջն ու ամեն անգամ զոհվել է իրենց հետ։

Իմ Տղան եղել է Շուշիում ու տեսել է իր նման լույս Տղաների հարյուրավոր դիակները Շուշիի մատույցներում ու զոհվել է իրենց հետ։

Կռվել է ուժերի գերբնական լարումով, եղել է ամենաթեժ տեղերում ու որպես հրետանավոր եղել է թշնամու առաջին թիրախը:

Չի զոհվել:

Բայց իմ Տղան էնքան լավ գիտե, թե ինչ է զոհվելը։

Իմ Տղան չի զոհվել, նիկոլ ու Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan, ու հունիսի 7-ին գնալու է ու քեզ ու քո այլանդակաոհմակին ասելու է Ո՛Չ:

Որպեսզի էլ չտանեք 18 տարեկան տղաներին զոհասեղանի մոտ, որպեսզի էլ չասեք, որ իրենց պահած հողը ուրիշինն էր ու իրենք էլ տեռորիստ էին ընդամենը, որպեսզի էլ ոչ մեկին գերի չհանձնեք ու որպեսզի իր պատմությունն ու մշակույթը չպղծեք:

Գնալու է ու ընտրելու է, որ ձեր սրբապիղծ տականքների քոքը կտրվի:

Լուսինե ՀԱՐՈՅԱՆ

Էլզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3218

Մեկնաբանություններ