Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Կարևոր հուշում՝ խորհրդարանական ընդդիմությանը

Կարևոր հուշում՝ խորհրդարանական ընդդիմությանը
05.11.2026 | 13:02

Հարգելի՛ հայրենակիցներ:
Շատ կարևոր միտք եմ ցանկանում ձեզ փոխանցել։ Հակապետական ու հակասահմանադրական եղանակով իշխանությունը, այդ թվում` խորհրդարանը զավթած հանցախմբի հետ օրենսդրական գործունեություն ծավալելը նշանակում է պարզ հանցակցություն:
Դուք որևէ ներազդեցություն չեք կարող ունենալ դեպքերի ու իրադարձությունների վրա, որքան էլ որ գրագետ ու կառուցողական քննադատությամբ հանդես գաք, կամ նույնիսկ ծաղրի ենթարկեք այդ հանցախմբի գործունեությունն ու դրա ներկայացուցիչների տգիտությունն ու ապաշնորհությունը:
ԴՈՒՔ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉԵՔ ԿԱՐՈՂ ՓՈԽԵԼ:
Դուք ընդամենը ապահովում եք իշխանազավթների ընթացիկ ու ապագա գործողությունների օրինականացումը (լեգիտիմացումը)։ Մինչ այս պահը ձեր քաղաքական պաշարում միակ դրական արդյունքը մի քանի ՔՊ-ականի դեմքին հասցված հարվածներն են:
Ուրիշ ոչինչ՝ ՈՉԻՆՉ։
Այո՛, հենց ձեր մասնակցությամբ են տեղի ունենալու հետագա զիջումներն ու դրանց իրավական ձևակերպումները: Դուք եք ստեղծելու կեղծ ընդդիմության պատրանքը, որը ոչ մի հնարավորություն չունի որևէ բանի վրա ազդելու, առավել ևս` իշխանափոխության գործընթաց սկսելու համար: ձեր բոլոր հիմնավորումները բացարձակապես հիմնազուրկ են:
Դուք ունեք միայն մեկ հնարավորություն` որպես իրական ընդդիմություն հանդես գալու համար. լքել խորհրդարանի դահլիճը, վայր դնել մանդատներն ու պայքար սկսել խորհրդարանից դուրս: Ստեղծված ճգնաժամի պայմաններում միայն այս կերպ է հնարավոր փլուզել դրսից կառավարվող ՔՊ-ական ողջ գործակալական համակարգը և փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել:
Այդ քայլը չանելու պարագայում դուք ընդամենը դիտարկվելու եք որպես պետականության վերջնական ու անվերադարձ կորստի գործուն մասնակից՝ որևէ կերպ չտարբերվելով ՔՊ-ից:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ